Հինգ օրում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.280.150 ՀՀ դրամ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.280.150 ՀՀ դրամ:  

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 125.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 1.254.300 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝                   

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 բոխի, 5 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 251.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 ընկուզենի, 5 հաճարենի, 6 կաղնի) հաշվարկվել է 923.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,3 խմ փայտանյութ) քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 խաղողի վազ) նշանակվել է 75.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 2 դեպքով (2 ծառի կոճղ, 1 ծառ, 1 վնասված ծառ) քննված վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 27.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Լոռի՝ ծառահատման 1 դեպքի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի տեղազննությունների, արձանագրությունների հիման վրա կատարվել է շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ՝ ավելացել է 52.000 ՀՀ դրամով: 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել`  8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 314 հատ` 136,9 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել «Սևանի Հեքիաթ» մանկատուն, Գավառի մանկատուն և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։ Կանխարգելված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 35 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել Վանաձորի մանկատուն), ապօրինի որսի 1 դեպքով (1 նապաստակ) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ առանց անթափանց ծածկոցի ավազի և կոպիճի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ:

Արարատ՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 30․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Ստուգումների արդյունքում

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 17.850 ՀՀ դրամ և նշանակվել՝  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։                  

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.

Սյունիք՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 940.370 ՀՀ դրամ: