Փոփոխություններ դատական օրենսգրքում. այն ինչպիսի հետևանքների կհանգեցնի. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ այսօր մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ դատական նոր օրենսգրքի նախագիծը: Սա, ի դեպ, սահմանադրական օրենք է, եւ խորհրդարանն այն պետք է ընդունի առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորի կողմ քվեարկելով: Իսկ ընդունվելուց հետո Երեւանի վարչական շրջաններում այսօր գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, որն իր կազմում կունենա 66 դատավոր. մեկ դատարանի նախագահ եւ 65 դատավոր:

Այսպիսով Հայաստանի դատական համակարգում կձեւավորվի մի մարմին, որն իր ազդեցությամբ գրեթե հավասարազոր կլինի ՀՀ վարչական դատարաններին: Այս փոփոխության հետ կապված ամենաուշագրավն այն է, թե նախագծի հեղինակները ինչպես են հիմնավորել Երեւանում մեկ ընդհանուր դատարան ձեւավորելու անհրաժեշտությունը:

Ըստ հեղինակների` այսպես հնարավոր կլինի մայրաքաղաքի դատարաններում գործերի քննության ծանրաբեռնվածությունը հավասար բաշխել: Իսկ թե փոփոխությունն ինչպես կազդի դատարանների անկախության, արդարադատության որակի վրա, այս մասին ոչ մի խոսք: Այսինքն` մարդիկ պատրաստվում են ամբողջությամբ փոխել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանների կառուցվածքը, բայց չեն էլ բարեհաճել պարզաբանել, թե իրենց քայլն ինչպիսի հետեւանքներ է ունենալու՝ բացի այսրոպեական պահանջների բավարարումից: Արդարադատությունն իրենց համար սոսկ վիճակագրություն է, թվեր եւ ուրիշ ոչինչ: Ու եթե պարզվի, որ այս օրենքը կենսունակ չէ, ապագայում, մեղմ ասած, դժվար կլինի փոփոխության ենթարկելը: Հ. Գ. ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն էլ էր ինչ-որ վիճակագրության հղում անելով` ասում, թե աղջիկների 25 տոկոսը մինչեւ 15 տարեկան սեռական կյանքով է ապրում, դրա համար անհրաժեշտ է գարդասիլ ներարկել նրանց: Հետո ասեց, թե տղաներին էր վերաբերում այդ վիճակագրությունը: Բայց միեւնույն է՝ ներկայացված ցուցանիշներին հանրության լայն շերտերը չհավատացին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։