Պատերազմն ու կորոնավիրուսը. դիմակ չկրող քաղաքացիները թուլացնում են երկրի թիկունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բռնկվել, կարծում է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Վերջին մեկ շաբաթում կտրուկ աճել է վարակակիրների թիվը, ընդհանուր թեստավորվածներից կորոնավիրուս է հաստատվում 600-750 քաղաքացու մոտ: Այժմ Հայաստանում COVID-ով վարակման 9․908 ակտիվ դեպք կա։ Վարակման հաստատված դեպքերի ամենօրյա աճին զուգահեռ՝ նվազում է հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիների թիվը:

Factor TV-ն Երևանի փողոցներում արձանագրել է, որ շատերը պաշտպանիչ դիմակ չեն կրում: Երկրում առկա ռազմական դրությամբ պայմանավորված՝ հանրային առողջության մասնագետները կարևորում են վիրուսի դեմ պայքարի հարցում քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումը: Հիմնական ուղերձն այն է, որ այս շրջանում հնարավորինս քիչ պետք է ծանրաբեռնել առողջապահության համակարգը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, բուժհիմնարկները սպասարկեն առաջնագծում վիրավորված զինծառայողներին: Մինչդեռ Երևանի փողոցներում մեր կատարած շրջայցը ցույց է տալիս, որ շատերը ոչ միայն դիմակ չեն կրում, այլև սոցիալական հեռավորությունը չեն պահպանում։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կարծում է, որ պատերազմը շեղեց հասարակության ուշադրությունը: Սրան զուգահեռ՝ նաև գրեթե դադարել է քաղաքացիներին դիմակ չկրելու համար վարչական տուգանքի ենթարկելու գործընթացը, ինչը զսպիչ մեծ դեր ուներ:

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ասում է, որ վարչական տույժեր չկիրառելը չի խոսում այն մասին, թե համավարակի դեմ պայքարը պատշաճ չի իրականացվում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ կարծում է, որ Ոստիկանության կողմից վերահսկողությունն ինչ-որ չափով մեղմացնելը չպետք է քաղաքացիների համար դիմակ չկրելու առիթ դառնա։ Առողջապահության նախարարությունում նշում են այն առաջնային պատճառները, որոնք հանգեցրել են հիվանդության տարածման ցուցանիշների աճին․ չեն պահպանում այն կանոնները, որոնք անհրաժեշտ են վիրուսի տարածումը կանխելու համար, դիմակ չեն կրում, հեռավորություն չեն պահպանում, ձեռքերը չեն ախտահանում:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշում է, որ վարակակիրներին հանրապետությունում այժմ 13 հիվանդանոց է սպասարկում: Խոսնակը վստահեցնում է՝ արվում է ամեն ինչ, որպեսզի ոլորտում ճգնաժամ չառաջանա: Պատերազմող Արցախին և Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների ֆոնին վիրուսի աճող տեմպերը կարող են մեծ հարված հասցնել թիկունքին: Ուստի հիմա, առավել քան երբևէ, յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարևորի իր պատասխանատվությունը՝ պետությանը լրացուցիչ խնդիրներով չծանրաբեռնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան