Ալիևը դուրս է եկել Էրդողանի վերահսկողությունից․ Բաքուն կրկին չկարողացավ մերժել Մոսկվային

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, կարծես, Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Էրդողանը դժգոհ է իր ադրբեջանցի գործընկերոջ գործողություններից, գրում է FreeAzerbaijan-ը։

Հրապարակման համաձայն՝ գաղտնիք չէ, որ Էրդողանը շահագրգռված էր պատերազմ սկսելու հարցում, ինչից հետո ցանկանում էր ներգրավված լինել ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացին, և այդպիսով ամրապնդել իր դիրքերը Կովկասում։ Այդպիսով նա ձգտում է կյանքի կոչել իր ծավալապաշտական նկրտումները։

Սակայն Մոսկվայում եռակողմ բանակցությունների արդյունքում կողմերը հաստատեցին ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը, իսկ սա նշանակում է, որ ոչ մի նոր երկիր չի ներգրավվի վերոնշյալ գործընթացում։ Ըստ պարբերականի՝ սա Էրդողանին թիկունքից հարված էր, ով գրեթե համոզված էր, որ թե՛ իրավիճակը, թե՛ Ալիևը գտնվում են իր լիարժեք վերահսկողության տակ։

«Ադրբեջանի նախագահը չի կարողացել մերժել Մոսկվայի առաջարկը, իսկ դա Էրդողանը դիտարկում է որպես դավաճանություն։ Չի բացառվում, որ պաշտոնական Մոսկվան Ալիևի առաջ պայման է դրել, որ եթե Թուրքիան ներգրավվի բանակցային գործընթացում, ապա հայկական կողմին կթույլատրվի բանակցային գործընթաց ներգրավել Լեռնային Ղարաբաղին»,- ասվում է հոդվածում։

Էրդողանն անհանգստացած է, որ Ադրբեջանին ռազմական փորձագետներով, թուրքական բանակի էլիտար ստորաբաժանումների սպաներով, արաբ զինյալներով, զենքով ու զինամթերքով ապահովումը զուր է եղել, և Ալիևը կրկին ցույց է տվել իր թուլությունը՝ չկատարելով Էրդողանին տված խոստումը։

Տաթև Ֆռանգյան