Արցախի 3 հերոսները առնվազն 17 մլն դոլարի ադրբեջանական տանկեր են ոչնչացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ֆիզուլիի հատվածում ակտիվորեն մասնակցելով մարտերին՝ Արցախի հերոս Դավիթ Լյովայի Գրիգորյանը հասցրել է խոցել 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա։ Բացի ռազմական հաջողություն գրանցելուց՝ նա ադրբեջանական բանակին հասցրել է առնվազն 8 միլիոն դոլարի վնաս։ Ինչպե՞ս։ Խոցելով նրանց թանկարժեք տանկերը։

Նույն օրը Արցախի հերոսի կոչում ստացած մեկ այլ զինծառայող՝ Էդգար Էդվարդի Մարկոսյանն էլ խոցել է հակառակորդի 10 տանկ։ Ադրբեջանի սպառազինությունը դրանից կրել է ոչ միայն պարտություն, այլև 5 միլիոն դոլարի կորուստ։

Իսկ Արցախի նոր հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանը խփել է ադրբեջանցիների 9 տանկ ու մեկ ավտոմեքենա՝ գրեթե նույնքան վնաս պատճառելով հակառակորդին։

Military Balance հեղինակավոր ամենամյա զեկույցի համաձայն՝ մինչև պատերազմի մեկնարկը՝ Ադրբեջանի զինված ուժերն ունեին շուրջ 440 միավոր տանկ։ Դրանցից մոտ հարյուրը Տ-55 տեսակի են ու չեն օգտագործվում մարտերում։

Ցանկի հիմնական ու մեծ մասը Տ-72 տանկեր են, որոնք գնվել են տարբեր տարիների, տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից։ Բոլոր դեպքերում այս տանկերը եղել են օգտագործված ու Ադրբեջանին փոխանցվել են հատը 0․5 միլիոն դոլարով։ Հետագայում դրանց գոնե մի մասն արդիականացվել է Իսրայելում, ինչի վրա էլ հսկայական միջոցներ են ծախսվել։

Ադրբեջանի տանկային սպառազինության մեջ ամենաթանկը ռուսական Տ-90 տանկերն են, որոնցից ադրբեջանցիները գնել են մոտ 100 հատ, յուրաքանչյուրը՝ 4 միլիոն դոլարով։

Այն, որ խոցված տանկերի մեջ կան նաև թանկարժեք Տ-90-ները, փաստ է, որը ֆիքսված է նաև տեսանյութով։ Բայց նույնիսկ այս դեպքում մեր հաշվարկը կատարել ենք ամենահամեստ՝ կես միլիոն դոլար փոխարժեքով։

Այսպիսով՝ Արցախի երեք հերոսները միասին Ադրբեջանին հասցրել են 34 տանկի կամ, ամենահամեստ հաշվարկով, 17 միլիոն դոլարի կորուստ։ Այնուամենայնիվ, երեք հերոսներից բացի՝ բազմաթիվ տանկեր խոցել են նաև մյուս զինծառայողները։

Այսօրվա ամենաթարմ տվյալներով՝ պատերազմի ընթացքում հայկական բանակի զինծառայողները խոցել են հակառակորդի 508 միավոր զրահատեխնիկա։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ՝ այս զրահատեխնիկայի հիմնական մասը հենց տանկեր են, որոնց թիվն անհայտ է։ Այնպես որ՝ կորուստների ամբողջական ֆինանսական արտահայտությունն անհնար է հաշվել։

Բայց ավելի կարևոր է, որ ադրբեջանական տանկերի ամեն այսպիսի խոցում ոչ այնքան ֆինանսական հարց է, որքան հայկական բանակի մեծ հաղթանակի կարևոր բաղադրիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան