Գյումրիի ավագանին դրամական աջակցություն է հատկացրել Արցախին

Լուրեր

29.09.2026 | 17:17
Բրազիլիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Ավստրալիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 17:00
«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի վերաբերյալ հոկտեմբերի 12-ին հանրային լսումներ կանցկացվեն
29.09.2026 | 16:48
Ֆեյսբուքում ատելություն քարոզող հրապարակման համար Վահրամ Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է
29.09.2026 | 16:39
Էստոնիան ՌԴ-ին մեղադրել է պաշտպանական Milrem Robotics ընկերության շենքի հրկիզման մեջ
29.09.2026 | 16:30
Փաշինյանն ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները
29.09.2026 | 16:19
«Կալանավորումից 27 օր անց որոշումը չի տրամադրվել»․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ
29.09.2026 | 16:07
Դատարանը մերժեց Դատախազության հայցը․ «Վարդավառի» 17.9 հեկտարի կառուցապատման իրավունքը մնում է Սեդրակյանների ընտանիքին
29.09.2026 | 15:55
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի սրման ֆոնին առնվազն 164 մարդ է ձերբակալվել
29.09.2026 | 15:52
Փաշինյանն ու «Ռոսատոմ»-ի ղեկավարը քննարկել են նոր ԱԷԿ-ի կառուցման առաջարկները
29.09.2026 | 15:46
Տիչինայի փողոցում կռունկ է շրջվել․ կան զոհեր․ ՈՒՂԻՂ
29.09.2026 | 15:44
OpenAI-ն անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով չեղարկել է ԱԲ-ի նոր մոդելի թողարկումը
29.09.2026 | 15:27
Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
29.09.2026 | 15:23
Արայիկ Էլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին
29.09.2026 | 15:18
Իրանի պատգամավորները քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու օրինագիծը
29.09.2026 | 15:10
ՀՀ դեսպանատներն առժամանակ անձնագրեր չեն տրամադրի // Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գյումրիի ավագանին այսօր կայացած նիստում քննարկել ու հաստատել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին միանալու հարցը։ Ավագանու որոշմամբ՝ 10 մլն դրամ համայնքի բյուջեից կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ևս 10 միլիոն դրամ՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Բացի այդ՝ քաղաքապետն ու ավագանին ուղերձով դիմել են Գյումրիի քույր, գործընկեր քաղաքների ղեկավարներին ու քաղաքային խորհուրդներին՝ դատապարտելու ադրբեջանա-թուրքական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության։

«2020թ. սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զինված ուժերը, իրականացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տասնամյակից ավելի հնչեցրած սպառնալիքները, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծելու է բռնի ուժով և պատերազմի միջոցով, անտեսելով միջազգային առաջադեմ հանրության, Արցախի/Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների վճռական պնդումները, թե այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, և հորդորները, որ խնդիրը հարկավոր է կարգավորել բանակցությունների միջոցով, կիրառելով ահռելի, աննախադեպ և բազմազան զինուժ, ռազմական տեխնիկա, հրետանի, օդուժ, հրթիռային կայանքներ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության վրա, սկսելով տարածաշրջանում 21-րդ դարի ամենածանր պատերազմը:

Արդեն գրեթե 2 շաբաթ ձգվող այս ծանր պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Արցախի խաղաղ բնակչության, բնակավայրերի և հատկապես մայրաքաղաքի դեմ կիրառել են ծանր ռմբակոծություններ, հրթիռակոծություններ, օդային հարվածներ ինչպես ռազմական օդանավերից, այնպես էլ թռչող, ռմբահարող և ինքնասպան անօդաչու սարքերից: Ադրբեջանը թիրախավորել է այնպիսի քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսք են մշակույթի տները, համայնքապետարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և այլն: Արդյունքում Արցախում այդ ռմբահարումների հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, այդ թվում մի քանի տեղացի և օտարերկրացի լրագրող, մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ոչ ռազմական նշանակության ավելի քան 4800 շենք և շինություն: Խաղաղ բնակչության դեմ հարվածները զուգորդվել են 100-ից ավելի երկրներում արգելված կասետային ռումբերի և հրթիռների կիրառմամբ: Արցախի Հանրապետությունը հայտնվել է մարդասիրական աղետի մեջ:

Ադրբեջանը այս պատերազմում ռմբահարել և հրթիռահարել է նաև Արցախի Հանրապետությանը սահմանակից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանների գյուղերն ու բնակավայրերը, որոնց արդյունքում նույնպես կա մեկ զոհ, վիրավորներ և ավերածություններ:

Բավարար ապացույցներ կան այն բանի, որ Ադրբեջանի այս հարձակումը կազմակերպվել է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ և պատերազմը մղվում է թուրքական ռազմական մասնագետների, դիվանագիտական կորպուսի և օդուժի խիստ ակտիվ մասնակցությամբ: Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ, Սիրիայի իշխանությունները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից հարյուրավոր ահաբեկիչ գրոհային վարձկաններ է հավաքագրել և ուղարկել Ադրբեջան՝ ի լրումն Ադրբեջանի զինուժի: Այդպիսով մի շարք երկրներում ռազմական և այլ ագրեսիվ միջամտություններով չբավարարված, անցած դարասկզբին Հայոց Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան այժմ էլ մեր տարածաշրջան է ներմուծել միջազգային ահաբեկչություն, ինչը սպառնում է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև հարևան մյուս երկրներին՝ Վրաստանին, Ռուսաստանին, Իրանին, ինչպես նաև Ադրբեջանում ապրող բազմազգ ժողովրդուրներին երկարաժամկետ և ծանր ռիսկերով:

Հարգելի գործընկերներ, դիմում ենք ձեզ, խնդրանքով՝ ի գիտություն ընդունել այս հաղորդումը, դատապարտել Արցախի հանրապետության նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան և էթնիկ զտման քաղաքականությունը, հանուն մեր գործընկերային հարաբերությունների և տևական խաղաղության հաստատման խնդրում ենք՝ դիմել ձեր պետական իշխանություններին, փոխանցելով մեր մտահոգությունները, կոչ անելով՝ ներդնել բոլոր հնարավոր դիվանագիտական և մարդասիրական ջանքերը՝ զսպելու ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը և այդպիսով օգնել հնարավորինս արագ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում»,- ասվում է ուղերձում։