Իմ տնեցիքից հեռու մնացեք, եթե ես էլ ձեր տնեցիքին կպա՝ կմռմռաք. Սեֆիլյանի գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյան

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նախ ցուցմունք տվեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը, ապա Ներսես Պողոսյանը:

Վերջինս նախքան ցուցմունք տալը հանդես եկավ հայտարարությամբ, նա շնորհավորեց Ալիևին՝ նշելով, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Հայաստանի համար սրտացավ են, երբևէ պայքարել են երկրի պաշտպանության համար այժմ բանտերում են. «Ես էլ մասնակցել եմ բազմաթիվ ակցիաների ու հայացքներիս համար, հիմա ճաղերի հետևում եմ: Ինձ գալիս ասում են՝ կներես վրիպակ էր, քո տանից զենք չենք գտել, դա ուղղակի գրվել էր»:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մի քանի անգամ Պողոսյանին զգուշացրեց քննիչների մասին խոսելիս պահպանել կոռեկտությունը, քանի որ ամբաստանյալը քննիչների մասին խոսելիս հաճախ էր տարբեր ածականներ գործածում: «Ես մի հատ բան եմ ասում՝ իմ տնեցիքից հեռու մնացեք, եթե ես էլ ձեր տնեցիքին կպա՝ կմռմռաք: Ո՞նց է ստացվում, որ մայրս վթարի է պատահական ենթարկվում, խելքը տեղը հասցնում են հիվանդանոց, բայց տասնմեկ օր կոմայի մեջ է մնում, եղբորս մեքենայի անվադողերն են կորել».- դատարանում բարկացած հայտարարեց Պողոսյանը, իսկ հայտարարությունն ավարտելուց հետո դատախազին ասաց՝ հարցերդ տուր, տենամ ի՞նչ ես ասում:

Դատախազը նշեց՝ այստեղ Դուք-ով ենք խոսում, որին ի պատասխան Պողոսյանն ասաց՝ տեղիք ես տվել: Դատավորը զգուշացրեց, որ Պողոսյանը հարգալից, հանգիստ ու հավասարակշիռ լինի, դատավարության մասնակիցներին էլ Դու-ով չդիմի: Պողոսյանն ասաց՝ չի լինի: Նա շեշտեց՝ որ ինքը միշտ կարծել է, հիմա էլ է կարծում, որ մարդիկ, ովքեր կարող են զոհված զինվորի մոր ծեծել, չպիտի ապրեն մեր երկրում. «Հիմա էլ եմ ասում, պատգամավորները, որոնք հայտարարում են, որ աղքատը կարագ ու միս չպիտի ուտի, նման մարդկանց ոտքերը պետք է ջարդել»:

Այս հայտարարությունից հետո դատարանի դահլիճում ներկաները ծափահարեցին Պողոսյանին: Նա նաև իր ցուցմունքում նշեց, որ զանգվածային անկարգությունների մասին խոսակցություն երբևէ չի եղել:

Լիլիթ Շաբոյան