Չավուշօղլուն անդրադարձել է Երուսաղեմի և ռուսական «C-400» ՀՕՊ համակարգերի հարցերին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման նախարար Ջարմելո Աբելայի հետ, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք օրակարգային հարցերից. տեղեկացնում է EH-ն:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարը բացի Թուրքիա-Մալթա հարաբերություններից խոսել է Երուսաղեմի հարցից, ինչպես նաև ռուսական «C-400» ՀՕՊ համակարգերի մատակարարումից:

Չավուշօղլուն մեկ անգամ ևս սխալ է որակել ԱՄՆ-ի նախագահի որոշումը, որով պաշտոնական Վաշինգտոնը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաքը: Թուրք պաշտոնյան կոչ է արել ամբողջ աշխարհին ճանաչել Պաղեստինի անկախությունը:

Նա նաև տեղեկացրել է, որ եթե հաջողություն գրանցվի Պաղեստինի անկախության ճանաչման հարցում, ապա դրանից հետո մի շարք երկրներ իրենց դեսպանատները կբացեն Արևելյան Երուսաղեմում:

Անդրադառնալով «C-400»-ների հարցին՝ նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման հարցում որևէ խնդիր չկա:

Թուրքիայի արտգործնախարարը  հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինի՝ Թուրքիա կատարած  այցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել S-400-ների գնման նպատակով Թուրքիային վարկ տրամադրելու շուրջ։ Ըստ Չավուշօղլուի՝ հնարավոր է, որ վարկի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվի այս շաբաթվա ընթացքում։

Նա տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ ՀՕՊ համակարգերը սկսեն մատակարարվել,  հնարավոր է, որ դրանց տեղադրման և գործարկման համար ռուս մասնագետներ ժամանեն: Բացի այդ, թուրք մասնագետները կմեկնեն Ռուսաստան՝ համապատասխան կուրսեր անցնելու: