Այսօր 19 փրկված զինծառայող ունեցանք. ամեն ինչ անում ենք, որ ծնողներն արագ տեղեկացվեն զավակների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում ներողություն խնդրեց բոլոր զինծառայողների ծնողներից որոշ անճշտությունների և սխալմունքների համար:

«ՊՆ-ն, Արցախի իշխանությունն ամեն ինչ անում են, որ ամեն օր պարզաբանված և հնարավորինս ցուցական տվյալներ լինեն: Պատերազմ է, արհավիրք է, որը շատ է դժվարացնում հստակությունը, նման տվյալները ճիշտ, ժամանակին և անսխալական հասցնել: Լինում են նաև այդ առումով սխալներ: Դրա համար հաճախ չենք շտապում: Հասկանալի է՝ շատ տեղերում հեռախոսակապ չկա, դժվար է հստակեցում մտցնել, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հրամանատարը չի էլ հասցնում միանգամից իր կորուստներն ամփոփել: Ամեն րոպե իր գլխին արկեր են ընկնում, և ինքը խնդիր է կատարում: Սա այլ պատերազմ է, նման չէ ո՛չ 1994-ին, ո՛չ ապրիլյան պատերազմին: Դրա համար ըմբռնումով մոտեցեք, ներողություն ենք խնդրում, մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր կորուստների առաջ: Ամեն օր մեծ խմբեր են այս ուղղությամբ աշխատում՝ թե՛ մահացածների, թե՛ անհետ կորածների, թե՛ անունների, որ ուղղակի այդ մարդիկ մարտական գործողությունների մեջ են: Այսօր ունեցանք 19 զինծառայողներ, ճիշտ է՝ կորուստների մեջ իրենք չկային, բայց մեզ համար իրենք անհետ կորած էին և հայտնվեցին: Չկա պատերազմ, որի ժամանակ չի եղել նման բան: Ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս արագ դուք ինֆորմացվեք»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։