Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել Հայաստան համահայկական հիմնադրամին․ Աժ-ն ընդունեց ամբողջությամբ նախագիծը

Լուրեր

29.09.2026 | 17:18
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող մի շարք ընկերություններում
29.09.2026 | 17:08
Բրազիլիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Ավստրալիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 17:00
«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի վերաբերյալ հոկտեմբերի 12-ին հանրային լսումներ կանցկացվեն
29.09.2026 | 16:48
Ֆեյսբուքում ատելություն քարոզող հրապարակման համար Վահրամ Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է
29.09.2026 | 16:39
Էստոնիան ՌԴ-ին մեղադրել է պաշտպանական Milrem Robotics ընկերության շենքի հրկիզման մեջ
29.09.2026 | 16:30
Փաշինյանն ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները
29.09.2026 | 16:19
«Կալանավորումից 27 օր անց որոշումը չի տրամադրվել»․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ
29.09.2026 | 16:07
Դատարանը մերժեց Դատախազության հայցը․ «Վարդավառի» 17.9 հեկտարի կառուցապատման իրավունքը մնում է Սեդրակյանների ընտանիքին
29.09.2026 | 15:55
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի սրման ֆոնին առնվազն 164 մարդ է ձերբակալվել
29.09.2026 | 15:52
Փաշինյանն ու «Ռոսատոմ»-ի ղեկավարը քննարկել են նոր ԱԷԿ-ի կառուցման առաջարկները
29.09.2026 | 15:46
Տիչինայի փողոցում կռունկ է շրջվել․ կան զոհեր․ ՈՒՂԻՂ
29.09.2026 | 15:44
OpenAI-ն անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով չեղարկել է ԱԲ-ի նոր մոդելի թողարկումը
29.09.2026 | 15:27
Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
29.09.2026 | 15:23
Արայիկ Էլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին
29.09.2026 | 15:18
Իրանի պատգամավորները քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու օրինագիծը
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում սոցփաթեթի շահառուներին իրենց գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 89 կողմ ձայն։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել այն պատճառով, որ պայմանավորված ռազմական դրությամբ մի շարք պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք ցանկանում են մասնակցել ռազմական դրության արդյունքում պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Ներկայումս սոցիալական փաթեթի ուղղությունները սահմանված են օրենքով և դրանից բացի այլ ուղղություններով նշված գումարները չեն կարող օգտագործվել:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարվում օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավորություն ընձեռել սոցիալական փաթեթի գումարներն ուղղել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը: Ընդ որում, հետագա հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով, սահմանվում է նաև, որ այն հիմնադրամը, որին կթույլատրվի վճարում կատարել պետք է սահմանված լինի ՀՀ կառավարության որոշմամբ:

Հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց հնարավորություն կտրվի փոխանցումներ կատարել: Արդեն մշակվել է տվյալ որոշման նախագիծը, որով սահմանվել է, որ տվյալ հիմնադրամն այս պահի դրությամբ լինելու է Հայաստան համահայկական հիմնադրամը: