ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը, որի արդյունքում պարզվել են հատկապես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ այդ թվում ապօրինի ձեռնարկատիրությանը նպաստող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես վերլուծությունը ցույց է տալիս, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քննված բազմաթիվ քրեական գործերի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ճանապարհներին ստուգվող՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենաների վարորդների կողմից փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը: Դրա ընթացքում ի հայտ են եկել նույն անձի կողմից, առանց պետական գրանցման և հաշվառման, կարճ ժամանակահատվածում մեծ քանակի՝ ընդհուպ մինչև 15-20 անգամ, տարբեր ծավալի փայտանյութ ձեռք բերելու և այլ մարզերում իրացնելու մասին փաստական տվյալներ: Նման դեպքերը, որոնց մի մասով ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քրեական գործեր են հարուցվել, եզակի բնութ չեն կրում:

Մարզի վարչական տարածքում բնապահպանական իրավախախտումների փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի և նյութերի ուսումնասիրությամբ ընդգծվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց շրջանակը, ինչի մասին իրազեկված են նաև անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք: Չնայած դրան՝ նույն անձանց փայտանյութի վաճառքի գործընթացը շարունակվում է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր հանցագործություններ կատարելու համար:

Ոլորտը կարգավորող «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի որոշմամբ սահմանված դրույթները հնարավորություն են տալիս բավարարել բնափայտի ձեռք բերման վերաբերյալ նույն անտառօգտագործողի կողմից ներկայացված հայտերը նույնիսկ այն դեպքում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ վերջինս այն ձեռք է բերում ոչ թե սեփական կարիքների, այլ՝ վերավաճառելու նպատակով:

Պատճառն այն է, որ նշված իրավական ակտում հստակեցված չեն այն չափորոշիչները, որոնք կարող էին վկայել հայտում նշված տեղեկությունների «ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված» լինելու մասին և հիմք հանդիսանալ բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման հայտերը մերժելու համար: Այդ հանգամանքից օգտվում են ինչպես անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք, այնպես էլ՝ հայտ ներկայացրած անտառօգտագործողները:

Բնափայտի ձեռքբերման նպատակով հայտերը «ակնհայտ կեղծ» կամ «խեղաթյուրված լինելու» հանգամանքը գնահատվում է անտառային տնտեսություն վարող  կազմակերպությունների կողմից: Սակայն իրավական ակտում այդ չափորոշիչների բացակայության պայմաններում հաճախ դրանց տրվում են առավել տարածական կամ նեղ մեկնաբանություններ, ինչը զգալիորեն մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը:

Նկատի ունենալով, որ նշված ոչ հստակ իրավակարգավորումները, խախտումները հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ, իսկ վերջիններս 
վերացնելու ուղղությամբ անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկում՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ 
Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Մարզի դատախազն առաջարկել է միջոցներ ձեռնարկել վերոնշյալ խախտումների պատճառները պարզելու, անտառային տնտեսություն վարող կազմակերպություններից փայտանյութ գնելու գործընթացն ավելի կանոնակարգելու և վերահսկելի դարձնելու, լիազոր մարմնի կողմից պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգի պահանջները խստորեն պահպանելու, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում փոփոխություններ նախաձեռնելու ուղղությամբ: