Թիկունքում ծառայությունս համարում եմ ավարտված․ Դավիթ Սանասարյանը մեկնում է դիրքեր

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, թիկունքում ծառայությունս համարում եմ ավարտված։ Գոյամարտի դուրս եկած մեր եղբայրների կողքին լինելու պատվին արժանանալն այս կյանքի ամենամեծ պարգևներից մեկն է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը։

Նա դիմել է նաև որդեկորույս ծնողներին․ «Պաշտե՛լի ծնողներ, Եթե անգամ կորցնում ենք մեր հերոսներին, միևնույն է, չբողոքե՛նք մեր բախտից. միայն այս սուրբ հողը պաշտպանելու և հայրենիքի հողերն ազատագրելու համար արժեր ու արժի աշխարհ գալ»։

Սանասարյանը նաև հավելել է․ «Մի անգամ ևս հորդորում եմ չխոսել Արցախում օտարերկյա խաղաղապահ զորքերի տեղակայման մասին. Արցախի սահմանների խաղաղապահը եղել ենք, կանք ու միշտ կլինենք մենք։

Հ.Գ. Հայաստանում գործող օտարերկրյա գործակալնե՛ր, հանկարծ չփորձե՛ք դավադրություն կազմակերպել, հակառակ դեպքում կոտրելու ենք նաև ձեր ոռնաշարը։

Հ.Հ.Գ. Ժողովո՛ւրդ, վարչապետի թիկունքն ամո՛ւր պահեք։

Աստված պահպան լինի Հայաստան աշխարհին ու մեր ժողովրդին։

Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա։