Կայացել է ՀՀ-ՌԴ միջև սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ձևավորման աշխատանքային խմբի նիստը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ՀՀ-ՌԴ միջև սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ձևավորման աշխատանքային խմբի նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։

Նիստին մասնակցել են Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների, այլ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգի «Ագրոպոլիս Հյուսիս-Արևմուտք» գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ բաշխման կենտրոնի, ռուսաստանյան «Ագրոպարկ մենեջմենթ» ընկերության, ինչպես նաև գնումների, լոգիստիկայի և շղթայի կառավարման ոլորտում մասնագիտացված LFA խորհրդատվական ընկերության պաշտոնյաներ։

Հովհաննես Ազիզյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ արտահանման ծավալների ավելացումը Հայաստանի տնտեսության կարևորագույն խնդիրներից է և կառավարության կողմից հետևողական աշխատանք է կատարվում հայկական ապրանքների արտահանման համար նոր հնարավորություններ գտնելու ուղղությամբ։ Փոխնախարարը գոհունակություն է հայտնել, որ այս խնդրի առնչությամբ ռուսաստանցի գործընկերների հետ կա փոխադարձ հետաքրքրվածություն և առաջարկել է նիստի ընթացքում մանրամասն քննարկել հնարավոր համագործացկության ձևաչափը։

LFA խորհրդատվական ընկերության գործընկեր կառավարիչ Անդրեյ Խլուսը հայ գործընկերներին մանրամասն ծանոթացրել է Ռուսաստանում ագրոլոգիստիկայի համակարգի զարգացման ընթացքին։ Այնուհետև Սանկտ-Պետերբուրգի «Ագրոպոլիս Հյուսիս-Արևմուտք» գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ բաշխման կենտրոնի գլխավոր տնօրեն, «Ագրոպարկ մենեջմենթ» ընկերության գործընկեր կառավարիչ Ալեքսեյ Յուրևը ներկայացրել է «Ագրոպարկ Սամարա» կառավարվող կենտրոնի նախագիծը։ Նշենք, որ կենտրոնի գործարկումը նախատեսվում է 2018 թվականի ամռանը։

Նիստի ընթացքում քննարկվել են «Ագրոպարկ Սամարա» կառավարվող կենտրոնի հենքի վրա սննդամթերքի առևտրի զարգացման արդյունավետ մեխանիզմների ստեղծման հեռանկարները։ Հետագա համատեղ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար, կողմերը պայմանավորվել են տրամադրել միմյանց անհրաժեշտ տեղեկատվություն։ Մասնավորապես հայկական կողմը կպատրաստի ռուսական կողմի հետ համագործակցելու ցանկություն հայտնած ընկերությունների տվյալները և արտահանման ենթակա գյուղմթերքի ու սննդամթերքի ցանկը, իսկ ռուսական կողմը կներկայացնի տեղեկատվություն գյուղմթերքի ու սննդամթերքի պահանջարկի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջարկություններ փոխանակել հաջորդ նիստի օրակարգը կազմելու համար։