«Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային և կնոջը պատանդ վերցրած տղամարդը բանտախցում էլ ինքնասպան լինելու մտադրություն է ունեցել

Լուրեր

07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
Բոլորը

Այս տարվա հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու և սպանության փորձի մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանն այժմ գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, մինչ այդ նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էր. այս մասին Factor.am-ին հայտնեց նրա պաշտպան Արսեն Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք Հովիկյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքները, պաշտպանը պատասխանեց. «Մեղադրանքում նշված է, որ նա սպանության փորձ է կատարել, նա այդ մեղադրանքը չի ընդունում: Նա իր ցուցմունքում նշել է, որ գնացել էր կնոջը համոզելու, տուն բերելու, քանի որ բաժանված էին և իրենք հանդիպել չէին կարող»:

Պաշտպանի խոսքով՝ Հովիկյանը մտածել է, թե կինը չի ցանկանա միանալ իր հետ և որոշել է նրա աչքի առաջ ինքնասպան լինել, այդ նպատակով էլ դանակն իր հետ ներս է տարել: Հարցին, թե ինչպես են նրան վերաբերվում խցակիցները, քանի որ մամուլում հրապարակումներ եղան, որ երեխային պատանդ վերցնելու համար նրան քրեական աշխարհում չեն ների, փաստաբանը պատասխանեց. «Ես իր հետ խոսել եմ, նա նման խնդիր չունի: Իմ պաշտպանյալը նշում է, որ ինքը նպատակ չի ունեցել երեխային առևանգելու, դա պահի ազդեցության տակ է ստացվել: Երբ երեխային ազատել են, նա կնոջ աչքի առաջ փորձել է ինքնասպան լինել, բայց դանակը սրտից ներքև է դիպել և նա ողջ է մնացել»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հավանական չէ, որ բանտախցում Հովիկյանը կրկին փորձի ինքնասպանություն գործել, փաստաբանը տեղեկացրեց՝ նա նման մտադրություն ունեցել է. «Նա նման միտք ունեցել է, բայց ես նրա հետ խոսել եմ, բացատրել, որ նման քայլի չդիմի»:

Այս ընթացքում կատարվել է երկու առերեսում, պատանդառուն և նրա նախկին կինը հանդիպել են, փաստաբանը տեղեկացրեց, որ առերեսումը լարված մթնոլորտում չի անցել. «Մենք երկու կողմերին էլ տրամադրել էինք, որ իրար չվիրավորեն, հերթով խոսեն, և պետք է ասեմ, որ այդ պրոցեսը նորմալ անցավ»:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես է այժմ պատանդառված երեխայի առողջական վիճակը: Արմավիրի քաղաքապետարանի լրատվական բաժնի պետ Վարդուհի Երանոսյանը տեղեկացրեց, որ երեխան լավ է, հաճախում է մանկապարտեզ: «Երեխան շարունակում է մնալ հսկողության տակ, նրան այցելում է սոցիոլոգ, հոգեբան: Փոքրիկն իր բնականանոն զարգացմամբ առաջ է շարժվում»,- հայտնեց Երանոսյանը:

Նա նաև հավաստիացրեց, որ երեխան իր տարիքային առանձնահատկության հետ կապված վտանգ չի զգացել. դեպքը նրա վրա խաղային տպավորություն է թողել: Իսկ հարցին՝ երեխան խոսելու հետ կապված խնդիրները հաղթահար՞ել է, թե՞ ոչ, քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանեց. «Երեխան նախքան դեպքն էլ չխոսող երեխա էր, որոշակի բառեր էր արտաբերում, հիմա էլ նորմալ զարգանում է, մենք անձամբ նրա հետ շփվում ենք և որևէ խնդիր չկա»:

Լիլիթ Շաբոյան