Արտակարգ դեպք Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ Ավստրիական մանկական հիվանդանոցից «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել Մուշ-2 թաղամասի բնակչուհի՝ 24-ամյա ՌԴ քաղաքացի Քրիստինա Գոբեչկինային։

 

Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 25-ամյա Պավել Պետուխովի կողմից տանը վիճաբանության ժամանակ հրելու, արդյունքում վայր ընկնելու, գլուխը հատակին հարվածելու հետևանքով։ Պ. Պետուխովը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայում, կոչումով եֆրեյտոր է։