Եթե Կարեն Կարապետյանը պատրաստված անձնավորություն չլիներ, մենք այս ընթացքում նրան՝ որպես վարչապետի, վստահություն չէինք հայտնի. Վահրամ Բաղդասարյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ցանկացած պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձ պետք է լինի հեղինակություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2018 թվականի վարչապետի հնարավոր թեկնածուի մասին հարցին:

«Չի կարող լինել անվիճելի անձ, որովհետև մեր երկրում կա բազմակուսակցականություն: Երբ կան ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժեր, այստեղ այդ ձևակերպման հետ համաձայն չեմ», – ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Factor.am-ի հարցին՝ կիսո՞ւմ է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տեսակետը, որ Կարեն Կարապետյանը կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին նաև անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում, որով ըստ էության, ակնարկում է, որ անփոխարինելի անձինք չկան, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Գիտեք՝ վիճելի հարց է՝ փոխարինելի, անփոխարինելի: Անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան, և այդ մասին համեստորեն խոսում է նաև հանրապետության նախագահը: Եթե Կարեն Կարապետյանը պատրաստված անձնավորություն չլիներ, մենք այս ընթացքում նրան՝ որպես վարչապետի, վստահություն չէինք հայտնի: Եթե մենք նրան կարևորագույն պոստերից մեկն ենք վստահել՝ ՀՀ վարչապետի պոստը, մենք հաշվի ենք առել նրա պատրաստակամությունը»:

Ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում Արմեն Ռուստամյանը կարծիք էր հայտնել, որ Կարեն Կարապետյանը կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան