Արշավիր Ղարամյանը հեռացրել է Մինգեչաուրի ՋԷԿ-ի հետ կապված աղմկահարույց գրառումը. Արցախի նախագահականից հորդորում են հետևել պաշտոնական հրապարակումներին

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը չի մեկնաբանում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նշված էր. «Նշանակետ թիվ 2 Մինգեչաուրի ՋԷԿ, չշփոթել ՀԷԿ-հետ»: «Չեմ մեկնաբանում: Եթե խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին, ապա խնդրում եմ հետևել միայն Պաշտպանության բանակի տարածած տեղեկատվությանը: Խոսքը նախկին պաշտոնյայի մասին է, ով կարող է իրեն թույլ տալ գրառումներ անել, քանի որ ազատ է իր մտքերը շարադրել»:

Ի դեպ, Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյան հրապարակումից մի քանի ժամ անց այս գրառումը հեռացրեց ֆեյսբուքից: Արշավիր Ղարամյանի գրառմանը զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել, թե հայկական կողմը հրթիռ է նետել Մինգեչաուրի ՋԷԿ-ի վրա, որը, իբրև թե, բախտի բերմամբ, չի պայթել: Թե ինչու է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը նման աղմկահարույց գրառում արել, ապա հեռացրել, փորձեցինք ճշտել իրենից, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Նարեկ Կիրակոսյան