«Լիա» գեղեցկության սրահում կատարված սպանության ժամանակ սրահի աշխատակիցը կրակոցներ չի՞ լսել. «Փաստինֆո»

Լուրեր

14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Բոլորը

2016թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է. տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այսօր դատարանում հարցաքննված վկաներից երկուսը ճանաչում էին ամբաստանյալներից միայն մեկին՝ Պետրոս Իսրայելյանին ով առավել հայտնի է չարբախցի Գեղամիկ անվամբ:

Վկաներից մեկն էլ ճանաչում էր սպանված Մուշեղ Մուշեղյանին. վերջինս իր հոր մտերիմն է եղել:

 Այսպես, վկա Արսեն Սիմոնյանը, ով ճանաչում էր ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին, հայտնեց. որ դեպքի օրը գնացել է Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահ` մազերը կտրելու։ Նկատելով, որ տղամարդկանց վարսահարդարը զբաղված է՝ ցանկացել է տեսնել Պետրոս Իսրայելյանին և գնացել է դեպի գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող սենյակ, սակայն այնտեղ հանդիպել է միայն  Իսրայելյանի որդուն՝ Գոռին, ով ասել է, որ հայրն այնտեղ չի:

Որոշ ժամանակ զրուցել են, ինչից ընդամենը րոպեներ անց սենյակ մուտք են գործել մի քանի անձինք, նրանց թվում է եղել նաեւ Մուշեղ Մուշեղյանը։ Վիճաբանություն է ծագել Մուշեղի և գործով մյուս սպանված Գևորգ Ավետիսյանի միջև, հնչել են հայհոյանքներ, որին հաջորդել է կրակոց:

Ըստ վկայի՝ Մուշեղը կրակել է Գևորգի ուղղությամբ, վերջինս էլ դանակով հարձակվել է նրա վրա, ապա հնչել է երկրորդ կրակոցը: Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքն ընկել է շոկի մեջ ու փախուստի դիմել:

Վկան հայտնեց նաև, որ գեղեցկության սրահ գնացել է ընկերոջ փեսայի հետ, ով ճանաչել է Գեղամիկի որդուն՝ Գոռին՝ դեռևս համալսարանական տարիներից:

Թե ովքեր են եղել այդ անձինք, ինչպես նաև Մուշեղի ով լինելու մասին ինքը տեղեկացել է ավելի ուշ, քանի որ դեպքի ժամանակ նույնիսկ նրանց անունները չի իմացել:

Միջադեպին ականատես վկան հայտարարեց,  որ ընդամենը երկու կրակոց է ինքը լսել, ապա փախուստի  դիմել, ընկերը ևս իրեն է հետևել:

Վկան հայտարարեց, թե մեղադրանքի կողմի այն դիտարկումը, որ Պետրոս Իսրայելյանը մահակներով ներս է մտել և Մուշեղը պաշտպանվել է՝  իրականությանը չի համապատասխանում։ Նա պնդեց, որ Պետրոսն այնտեղ չի եղել, իսկ զենքը Մուշեղի մոտ է եղել և նա է առաջինը կրակել. ումի՞ց պաշտպանվեր:

Վկայի խոսքերով՝  վիճաբանությունն առաջացել է  ինչ-որ գումարային թեմաների պատճառով.  «Մուշեղը եկել էր փող ստանար», բայց տեղյակ չէր,  թե ինչ գումարի մասին է խոսքը:

Մեղադրող դատախազի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ 3-4 հոգի Մուշեղի հետ մտել են գեղեցկության սրահի նկուղային սենյակ և վիճաբանության ժամանակ Մուշեղն ասել է. «էտ փողերը ով ինձանից տանի` նրա լավը…»:

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Սերժ Վարդանյանը, ով Մուշեղ Մուշեղյանին հրազենային վնասվածք ստանալուց հետո իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Վկան անընդհատ պնդում էր, որ դեպքից 1 տարի է անցել եւ ինքը չի հիշում, սակայն հայտնեց, որ այդ օրը պետք է գնար իր հայրիկին հիվանդանոց տանելու, որովհետեւ վերջինս առողջական խնդիրներ ուներ:

Սակայն ինչպես պարզ դարձավ նրա ցուցմունքից՝ հիվանդանոց գնացել են, բայց ոչ հոր համար, այլ վերջինիս ընկերոջը՝ հրազենային վնասվածք ստացած Մուշեղին է տարել:

Իսկ հիվանդանոց ուղևորվելու ճանապարհին Մուշեղն ասել է, որ կրակել է, «էս ինչ կիքս տվեցի»։ Բացի այդ՝ ըստ վկայի՝ Մուշեղն ասել է, որ ինքն իր վրա ևս կրակել է:

Դեպքի վերաբերյալ բոլոր հարցերին վկան պատասխանում էր որ չի հիշում:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, սակայն դատարանը մերժեց՝ նշելով, որ չհիշելը էական հակասություն չի որպեսզի հրապարակվի նախաքննական ցուցմունքը:

Վկան նաև ասաց, որ գեղեցկության սրահի մոտ գտնվելու ժամանակ ինքը կրակոցների ձայներ չի լսել:

Հարցաքննված երրորդ վկան  նշված գեղեցկության սրահի վարսահարդարներից մեկն էր՝ Քրիստինե Սարգսյանը, ով ներկայումս է շարունակում է նույն սրահում աշխատել։

 Վկան հայտնեց,  որ այդ օրը ևս աշխատանքի է գնացել: Ընդմիջմանը՝ մոտավորապես ժամը 14.00-ի սահմաններում, տնօրենը՝ Պետրոս Իսրայելյանի կինը,  ասել է. «Պետրոսը ևս սոված է` գնամ հաց տամ», ապա ուտելիքը ափսեի մեջ է լցրել և տարել ամուսնուն:

Դատարանում վկան պնդում էր, որ այդ օրն ընդհանրապես Պետրոս Իսրայելյանին չի տեսել:

Սակայն վկան լսել էր տնօրենի հեռախոսազրույցն ամուսնու հետ, որից հետո տնօրենը մտահոգ է եղել, իսկ, երբ հետաքրքրվել է, թե ինչ է պատահել, Իսրայելյանի կինն ասել է. «մեր Գևին հիվանդանոց են տարել»:

Վկան էլ կարծել է, որ  «Գևը» տնօրենի բարեկամներից է և այլևս հարցեր չի տվել:

Որոշ ժամանակ անց վարսավիրանոց ոստիկաններ են գնացել և իրենց տեղափոխել բաժին:

Վկայի խոսքով՝ ինքը գտնվելով վարսավիրանոցում կրակոցների ձայներ չի լսել:

Վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ տվյալ օրը ինքը տեսել է Պետրոս Իսրայելյանին այն պահին, երբ տնօրենն ասել է, որ ամուսինը սոված է ու նրան ուտելիք է տարել:

Թեև նախաքննության ընթացքում վկան այս հանգամանքը նշել էր, ապա ցուցմունքի տակ գրել, որ կարդացի, իմ խոսքերից է և ստորագրել, սակայն դատարանում հնարավորին ջանում էր հակառակը համոզել՝ նշելով, թե այդ օրը վարսավիրանոցում չի տեսել Պետրոս Իսրայելյանին:

Միևնույն ժամանակ ասաց,  որ չի կարծում, թե քննիչն է հորինել այդ գրվածը, սակայն կարծիք հայտնեց, թե երևի դրա նախորդ օրն է նկատի ունեցել:

 Այսպիսով, գործով մյուս դատակոչված վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ՝ դեկտեմբերի 20-ին կայանալիք նիստում: