Հույս ունենք, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, առանց ձգձգումների առաջինը կվավերացնի նաև ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Շարմազանով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախությունն աշխարհում առաջինը ճանաչելու փաստը: Լիտվան Մերձբալթյան երկրներից առայժմ միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նրանք երախտագիտություն են հայտնել լիտվացի խորհրդարանականներին` Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար:

Կողմերը կարևորել են հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների առավել ակտիվ աշխատանքը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին. կողմերը կարևորել են հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:

Անդրադարձ է կատարվել նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, սեղմ ժամկետում, առանց ձգձգումների առաջինը կվավերացնի նաև ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը և հավելել, որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի:

«Լիտվան այն երկրների թվին է պատկանում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենք, որ մերձբալթյան մյուս երկրների խորհրդարանները կհետևեն Լիտվայի օրինակին: Ափսոսանքով նշեմ, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները ժխտողական քաղաքականություն են վարում: Ժխտողականությունը գրեթե հավասարազոր է ցեղասպանություն գործելուն: Մենք` խորհրդարանականներս, պարտավոր ենք միասնաբար պայքարել ցեղասպանությունների դատապարտման, ինչպես նաև թուրքական ժխտողականության դեմ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին 2018 թվականին հրավիրել է Հայաստան: