Բացառիկ ռեպորտաժ հրետակոծվող Մարտակերտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն վեց օր Արցախի առաջնագծում ակտիվ ռազմական գործողություններ են։ Factor TV-ի նկարահանող խումբն այս ընթացքում ակտիվ աշխատում է Արցախում։

Այսօր բացառիկ նկարահանումներ են իրականացվել Մարտակերտ քաղաքում, որն անընդհատ հրետակոծվում էր։ Երկու օր առաջ ադրբեջանական ուղղաթիռը հայտնվել է քաղաքի երկնքում։ Ավիահարվածներից քաղաքացիական երեք անձ է մահացել, երկուսը՝ վիրավորվել։ Այսօր կեսօրի տվյալներով՝ Մարտակերտը քաղաքացիական բնակչությունից կորուստներ չի տվել։

Տեղացիների ուղեկցությամբ Factor TV-ի նկարահանող խումբը շրջեց հրետակոծվող Մարտակերտի փողոցներում։ Շուրջբոլորը քանդված շինություններ են, ադրբեջանական բանակը թիրախի տակ է առել նաև դպրոցի շենքը։ Փողոցներում շրջելիս հարվածներ էին հասցվում Մարտակերտի տարբեր հատվածներին։

Անվտանգության որևէ երաշխիք չկար լրագրողների համար ևս, որոնք Press գրությամբ հանդերձանքով էին։ Նկարահանումներն ուղեկցվում էին պայթյուններով։ Մարտակերտից Ստեփանակերտ հետդարձի ճանապարհին Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորեցին լրագրողական մեքենան, որի մեջ էին Factor TV-ի, «Շանթ» հեռուստաընկերության և ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Լրագրողների ավտոմեքենան հայտնվեց ադրբեջանական կրակահերթի տակ։ Պայթյուններից փշրվեց ավտոմեքենայի ապակին։ Կանգնեցնելով ավտոմեքենան՝ լրագրողները հապշտապ դուրս եկան մեքենայից, պատսպարվեցին ապաստարանում, և երբ հարաբերական անդորր հաստատվեց, շարունակեցին ճանապարհը։ Ադրբեջանի բանակը վրիպեց՝ բոլոր լրագրողներն անվնաս են։

Հիշեցնենք, որ երեկ էլ Մարտունիում Ադրբեջանը կրակ էր բացել լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղղությամբ, վիրավորվել էին ֆրանսիական Le Monde-ի և հայաստանյան լրագրողներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Արթուր Դևրիկյան