Թուրքիայում ԻՊ-ի կողմից առևանգած եզդի երեխաներ են գտնվել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2014 թվականին Իրաքի Շանգալ (Սինջար) շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված եզդի երեխաներից 6-ին գտել են Թուրքիայում:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ «ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրեն Հուսեյն ալ-Քաիդին հայտնել է, որ գտնված 6 երեխաներին հանձնել են իրենց ընտանիքներին. տեղեկացնում է EH-ն:

Եզդի երեխաները պատմել են, որ իրենց նախ տարել են Սիրիա, ապա զարտուղի ճանապարհներով անցկացրել Թուրքիա:

«ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրենը հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն Թուրքիայում պահվող այլ եզդի երեխաների մասին և աշխատում են նրանց հայտնաբերելու ու ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ:

«ԻՊ-ը ոչնչացվում է, բայց դեռ շարունակում է իր ձեռքում պահել մոտ 3000 եզդիներ: Եզդիներին իրենց հետ տեղից տեղ են տեղափոխում»,- ասել է ալ-Հուսեյնը:

Աղբյուրը նշում է, որ 2014 թվականին Իրաքի եզդիաբնակ Շանգալ շրջանը գրավելուց հետո ԻՊ-ն առևանգել էր ավելի քան 6000 եզդի, որոնցից 3200-ը փրկվել է, իսկ 3000-ը դեռ ահաբեկիչների ձեռքում է:

Հիշեցնենք, որ թուրքական մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից  Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկաներ» հիմնվելու մասին:

Սիրիայի հետ սահմանակից քաղաքներում և մայրաքաղաքում հիմնած գաղտնի «շուկաներում» կազմակերպությունը վաճառել է եզդի կանանց և երեխաների: