Հանձնվել է «Հանուն հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական համատեղ մրցանակը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 11-ին Երևանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանություններն առաջին անգամ հանձնեցին «Հանուն հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական համատեղ մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մատենադարանում՝ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության» շրջանակում: Առաջին մրցանակին արժանացավ Գյումրիում գործող «Ագաթ – Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: «Ագաթն» ավելի քան տաս տարի իրագործել է ավելի քան 50 նախագիծ և ծրագիր՝ աջակցություն ցուցաբերելով 1000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին: «Հպարտ ենք՝ առաջին անգամ հանձնելու այս համատեղ մրցանակը: Ի դեմս «Ագաթի»՝ մենք արժանին ենք մատուցում հաշմանդամություն ունեցող կանանց դեմ խտրականությունների դեմ պայքարի այս հրաշալի նախաձեռնությանը»,- նշեցին Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ու Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Մարդու իրավունքների այս մրցանակը բաղադրիչն է Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունների համաշխարհային նախաձեռնության, որով արժանին է մատուցվում մարդու իրավունքների ոլորտում իրենց ավանդը ներդրած անձանց և կազմակերպություններին: