Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Պոլսի պատրիարքի ընտրությունների հարցը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» ընտրված հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հասցեագրված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս. փոխանցում է EH-ն:

Փայլանը Սոյլուին հարցեր է հղել Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին կառավարության միջամտության պատճառների մասին.   

Փայլանի գրավոր հարցադիմումի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.

«Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով 9 տարի շարունակ չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթացը սկսելու նպատակով 1863 թվականի հայկական կանոնակարգի (Հայ ազգային սահմանադրության-EH), Լոզանի պայմանագրի և կանոնների համաձայն՝ 2017 թվականի մարտի 15 արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին ընտրել են Տեղապահ: Տեղապահը կրկին, համաձայն կանոնների, սկսել է պատրիարքի ընտությունների գործընթացը: Դրանից հետո պատրիարքության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով ներքին գործերի նախարարություն գրություններ  է ուղարկվել: Տեղապահ Գարեգին Բեկչյանի ստորագրությամբ վերջին նամակը հոգևոր խորհրդի կողմից Ստամբուլի նահանգապետարան է ուղարկվել 2017-ի հուլիսի 9-ին: Սակայն այդ գրություններից որևէ մեկին պատկան մարմիններից պատասխան չի տրվել: Այն դեպքում, երբ 2 փուլով ընտրությունների անցկացման ամսաթվեր էին առաջարկվում դեկտեմբերի 10-ը և 13-ը:

Մամուլում հայտնված պնդումների համաձայն՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է. «Պետությունը Գարեգին Բեկչյանին չի ճանաչում որպես պատրիարքի տեղապահ, պետք է Ստամբուլի մյուս երկու եպիսկոպոսների միջև ընտրություն անցկացնել»:

Համայնքին անհանգստացնում է պատրիարքի ընտրությունների՝ տարիներով շարունակվող ձգձգումը և պետության միջամտությունը հայ համայնքի իրավունքը հանդիսացող ընտրության կազմակերպման գործին»:

Այնուհետև Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարարին է ուղղել հետևյալ հարցերը.

1. Ո՞րն է պետության կողմից Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացին միջամտելու հիմքը:

2. Արդյո՞ք պետությունը  գործընթացին անում է այն միջամտությունը, ինչի մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը:  

3. Ո՞րն է ընտրության գործընթացի ձգձման պատճառն այն դեպքում, երբ հայ համայնքի ներսում դրա սկսելու վերաբերյալ համաձայնություն կա:

4. Պատրիարքի ընտրությունների ձգձգման ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստանում կատարած հայտարարությունն այն մասին, թե Արևմտյան Թրակիայում մուսուլմանները չեն կարողանում մուֆթի ընտրել:

5. Ե՞րբ է վերջ դրվելու հայոց պատրիարքի ընտրությունների հարցում համայնքի համար խոչընդոտներ ստեղծելուն: