Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստներն այս պահին. Ռազմինֆո

Լուրեր

05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցկայքերում ադրբեջանցի օգտատերերը ամբողջ գիշերվա ընթացքում տարածում էին օրվա ընթացքում սպանված զինծառայողների մասին տվյալները. գրում է Ռազմինֆոն:

Այսպիսով, այս պահին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 27 կորուստ, մեկ կորստի՝ փոխգնդապետի մասին հայտնել էինք երեկ՝ ցերեկը։ Ընդհանուր ադրբեջանական բանակի հայտնի դարձած կորուստներն են․

  1. փոխգնդապետ Շիրվանով Մեհման Միրազիզ օղլու (Mehman Mirəziz oğlu Şirvanov)։ Լենքորանի բնակիչ, 40 տարեկան;
  2. սպա Քազիմով Էմին Ֆարման օղլու (Kazımov Emin Fərman oğlu)։ Ծնված՝ 1987թ․;
  3. ավագ լեյտենանտ Հուսեյնով Զաուր (Zaur Hüseynov)։ Մասալլը շրջանի Հիշքադարա գյուղի բնակիչ;
  4. ավագ լեյտենանտ Թաբրիզ Ռասուլզադե (Təbriz Rəsulzadə)
  5. ավագ լեյտենանտ Հաջիև Իսմեթ Շյոլաթ օղլու (Hacıyev İsmət Şölət oğlu)։ Ղուբայի բնակիչ;
  6. ենթասպա Բաբաև Մուրադ (Babayev Murad)։ Ջալիլաբադի շրջանի բնակիչ;
  7. պայմանագրային Շահլար Վալիև (Şahlar Vəliyev);
  8. պայմանագրային, շարքային Դեմիրով Հասան Թուրան օղլու (Həsən Turan oğlu Dəmirov) ;
  9. շարքային Հասանով Հուսեյն Վահիմ օղլու (Hüseyn Vahim oğlu Həsənov)։ Ուջարի շրջանի Չիյնի գյուղի բնակիչ, 19 տարեկան;
  10. շարքային Աքբարով Գալիբ Աբդյուլ օղլու (Əkbərov Qalib Əbdül oğlu)։ Լենքորանի Քարգալան գյուղի բնակիչ, 18 տարեկան;
  11. շարքային Աթաև Նիջաթ Հաբիլ օղլու (Atayev Nicat Habil oğlu)
  12. շարքային Սաֆարալիև Ռեշադ Ֆարման օղլու (Səfərəliyev Rəşad Fərman oğlu)։ Խաչմազի շրջանի բնակիչ, 2001թ․ ծնված;
  13. շարքային Խուդաև Յաշար Ալի օղլու (Xudayev Yaşar Əli oğlu);
  14. Ահմեդով Զամիգ Չինգիզ օղլու (Zamiq Çingiz oğlu Əhmədov)
  15. Մամմադով Էլմիր Արզու օղլու (Məmmədov Elmir Arzu oğlu); Սալյանի շրջանի բնակիչ, 21 տարեկան;
  16. Գանթաև (կամ Գորադաև) Օմեր Շամիլ օղլու (Qantayev Ömər Şamil oğlu); Բայլականի բնակիչ;
  17. Բաբաև Ալլահվերդի (Allahverdi Babayev)։ Մինգեչաուրի բնակիչ, 1989թ․ ծնված;
  18. Ահմադով Էլմադդին Ուղուր օղլու (Əhmədov Elməddin Uğur oğlu);
  19. Նաղիև Ֆարիդ (Nağıyev Fərid)։ Ծնված 1995թ․։ Դատելով համացանցում տարածված Նաղիևի լուսանկարից*, կարելի է ենթադրել, որ նա կամ հատուկջոկատային է եղել կամ հետախուզության զինծառայող;
  20. Գարդաշ Ալխաս Միրխաս օղլու (Qardaş Alxas Mirxas oğlu)։ Ջալիլաբադի շրջանի Հազաբադ գյուղի բնակիչ։
սետպեմբերի 27-ին սպանված ադրբեջանցի զինծառայող Ֆարիդ Նաղիևը
*սետպեմբերի 27-ին սպանված ադրբեջանցի զինծառայող Ֆարիդ Նաղիևը

Բացի այս կորուստները, ՀՀ ՊՆ տարածած տեսանյութում, որտեղ երևում են ադրբեջանական կողմի մարդկային և տեխնիկայի կորուստները, ադրբեջանցի զինծառայողների իրերի վրա երևում են նաև մի քանիսի անունները։ Օրինակ՝ կրտսեր սերժանտ Բաբազադե Մ․ Ջ․ (անունն անհայտ է), լեյտենանտ Զեյնալով Զ․, շարքային Օսմանով Ն․ Ա․։

Առավոտյան ԱՀ ՊԲ տարածած տեսանյութում երևում են սպանված ադրբեջանցի զինծառայողներից ևս մի քանիսի անունները: Մասնավորապես՝

  1. կապիտան Ալաքբարլի Ա. Ա. (Ələkbərli Ə. Ə.), (անունն անհայտ է);
  2. Էլգյուն Յադուլլա օղլու Յունուսով (Elgün Yadulla oğlu Yunusov): Բայլականի բնակիչ, ծնված՝ 1986 թ.;
  3. Խալիլով Էլնուր Ռամիզ օղլու (Xəlilov Elnur Ramiz oğlu): Բայլականի բնակիչ, ծնված՝ 1990 թ.;
  4. Հյուսեյնով Մահամմադ Գիյաս օղլու (Hüseynov Məhəmməd Qiyas oğlu): Գյանջայի բնակիչ, ծնված՝ 2001 թ.:

Հաշվի առնելով նաև այս կորուստներն, ընդհանուր առմամբ այս պահին հայտնի է ադրբեջանական կողմի 27 կորուստ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակման։ Այժմ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել առայժմ միայն Վարդենիսի ուղղությամբ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվում է ընդհանուր զորահավաք։