Այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը France 24-ին

Լուրեր

12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին

Ֆրանս 24. Պարոն Մնացականյան, շնորհակալ ենք այսօր «Ֆրանս 24»-ի հետ զրույցի համար: Ադրբեջանն ասում է, որ այս կիրակի նրանք պատասխանել են Հայաստանի կողմից սանձազերծված հրետակոծությանը: Ես կցանկանայի սկսել սրա վերաբերյալ Ձեր արձագանքով:

Զոհրաբ Մնացականյան. Թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական զորքերը, թե Հայաստանի Հանրապետությունն ու իր զինված ուժերը բացարձակապես որևէ մտադրություն չունեին իրավիճակն առավել սրելու: Ադրբեջանի կողմից ագրեսիա է սանձազերծվել 2016թ.-ին, 2020թ.-ի հուլիսին, և այժմ վերսկսվեց զանգվածային էսկալացիան Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Եվ սա նախապես պլանավորված, հետևողականորեն պլանավորված լայնածավալ հարձակում է շփման գծի ողջ երկայնքով: Մեղադրանքների խաղը, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել մեզ, արդարացված չէ: Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ եղել են բազում առաջարկներ՝ ձևավորելու ռիսկերի նվազեցման, հրադադարի խախտումների հետաքննության և զինադադարի ռեժիմի ամրապնդման շատ հստակ մեխանիզմներ, որոնք կտրականապես մերժվել են Ադրբեջանի կողմից, քանի որ ուժի կիրառումը հենց Ադրբեջանի գործիքն են:

Ֆրանս 24. Երկու կողմերում եղել են ռազմական և քաղաքացիական կորուստներ: Հայաստանի պարագայում Դուք կարո՞ղ եք հաստատել երկու կողմերից ռազմական և քաղաքացիական կորուստների մասին տեղեկությունները:

Զոհրաբ Մնացականյան. Ինչպես ես նշեցի՝ զանգվածային հարձակում է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի վրա՝ հյուսիսից հարավ ամբողջ երկայնքով: Հարձակումներ են տեղի ունենում Մարտակերտի շրջանի խաղաղ բնակավայրերի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Կիրառվել են ծանր հրետանի, ավիացիա, տանկեր, ԱԹՍ-ներ: Եվ ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում, քանի որ այն ներկա է իր ռազմական ուժով և ավիացիայով: Եվ սա շատ մտահոգիչ է:

Ֆրանս 24: Մենք տեղեկություններ էինք ստանում այստեղ, որ Ադրբեջանն, ի վերջո, ռազմական դրություն է հայտարարել, ինչը Հայաստանն, իհարկե, արդեն արել է: Ինչպիսի՞ն է այժմ տեղում իրավիճակը:

Զոհրաբ Մնացականյան. Արցախի բնակչությունն ու Արցախի զինված ուժերը եղել և մնում են լիովին վճռական պաշտպանելու իրենց հողերը և պաշտպանելու իրենց ազատությունը: Հայ ժողովուրդը, Հայաստանի զինված ուժերը, հայկական պետությունը եղել և մնում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Մենք միանգամայն վստահ ենք և վճռական՝ հետ մղելու այս ագրեսիան և ամուր կանգնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության համար:

Ֆրանս 24. Դուք մտավախություն ունե՞ք, որ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել:

Զոհրաբ Մնացականյան. Մենք շատ մտահոգված ենք այս ագրեսիվ, լայնածավալ հարձակումով. Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ: Եվ իհարկե, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր զարգացմանը, որը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար, բայց ինչպես ես ասացի, մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով:

Ֆրանս 24. Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես եղանք, որ ևս մեկ անգամ, ինչպես ասում են, գլուխ է բարձրացնում Լեռնային Ղարաբաղի չլուծված համակարտությունը: Դուք տեսնու՞մ եք դրա լուծումը:

Զոհրաբ Մնացականյան. Իհարկե, մենք եղել և մնում ենք լիովին հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչի համար կա միջազգայնորեն ընդունված, միջազգային մանդատ ունեցող ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում ընդգրկված են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը: Մենք լիովին հավատարիմ ենք այս գործընթացին՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և գտնելու այնպիսի լուծում, այնպիսի կարգավորում, որը բացառապես հիմնված է փոխզիջման վրա, այնպիսի մի լուծում, որն ընդունելի է, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի և նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի և մտահոգությունների որևէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել և մնում է մերժված: Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել: