Պուտինն ու Էրդողանը քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակն ու Սիրիայի հարցը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 11-ին Թուրքիա մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Թուրքական   «Gercekgundem» լրատվակայքի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո նախագահները Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ տեղեկացրել են, թե ինչ հարցեր են քննարկել. փոխանցում է EH-ն:

Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է, որ Պուտինի հետ բացի ռուս-թուրքական հարաբերություններից  քննարկվել է  նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը և Սիրիայի հարցը։

Էրդողանը անպատասխանատու քայլ է որակել Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը։ Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Իսրայելի հրթիռակոծությունները Գազայի հատվածում։

Էրդողանը շեշտել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը։ Այն նպատակով նա կարևորել է Ժնևում Սիրիայի հարցով տեղի ունենալիք համաժողովը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ առաջիկայում կրկին Սոչիում հանդիպում է ունենալու Պուտինի հետ, որի ժամանակ կքննարկվի գլխավորապես Սիրիայի հարցը։

Վերջում Էրդողանը խոսելով «C-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ, ասել է․ «Ուզում եմ տեղեկացնել, որ «C-400»-ների վերաբերյալ մեր ընկերները կիրականացնեն համապատասխան աշխատանքներ և այս շաբաթվա ընթացքում այդ գործը կփակեն»։