Զորակոչվում են մինչև 55 տարեկան պահեստազորայինները․ որոշումը ստորագրվեց
Քաղաքականություն
27.09.2020 | 16:39Կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության որոշումը, որով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվում է ռազմական դրություն:
Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ։
Գործողության մեջ է դրվում է ՀՀ ԶՈՒ կիրառման պլանը։