ԵԽ հայտարարությունը ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։

«Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով: Կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել ՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն հարգել: Այս դժվարին ժամանակներում իմ մտքերը խաղաղ բնակիչների հետ են՝ ներառյալ երեխաների, կանանց և ծերերի, որոնք ստեղծված իրավիճակում ամենախոցելին են։ Եվրոպայի խորհրդի անունից կոչ եմ անում անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը՝ մարդկային կյանքերը պաշտպանելու և ռազմական բախումներից զերծ պահելու համար: Ջանք չպետք է խնայել իրավիճակի սրումը կասեցնելու համար: Վերահաստատում ենք մեր աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` օգնել մեր անդամ պետություններին՝ այս հակամարտության խաղաղ հանգուցալուծումը գտնելու համար»,- հայտարարության մեջ նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։