Թուրքիան Հայաստան զորք մտցնելու հող է նախապատրաստում՝ ահաբեկիչների դեմ պայքարի քողի տակ. Վահան Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի հետ

– Պարո՛ն Բադասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ադրբեջանի նախագահին կոչ է արել կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտման ճանապարհով չգնալ, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կապակայունանա։ Հիշեցնեմ՝ Ալիևը հայտարարել էր, թե ՀՀ-ի այս իշխանությունը ոչ պաշտոնական խողովակով ազդանշաններ էր ուղարկել, իսկ Դուշանբեում խնդրել էին ժամանակ տալ, ամրապնդել հրադադարի ռեժիմը, քանի որ «Հայաստանի ներքին վիճակը բարդ ու ծանր է, նախկին իշխանության ներկայացուցիչները ցանկանում են ռևանշի հասնել, իսկ դա շատ բացասական կանդրադառնա բանակցային գործընթացի վրա»։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է խոսում Ալիևի ու Փաշինյանի միջև այս հրապարակային խոսակցությունը։

– Նախ՝ ասեմ, որ վերջին շրջանում պարզ երևում է, որ Ալիևն ուզում է խախտել հրադադարը և պատերազմ սկսել, որովհետև Ադրբեջանը պարտություն կրեց հուլիսյան դեպքերի ժամանակ, դիրքեր կորցրեց։ Հետո՝ ինքը համարում է, որ վերջացած է բանակցային գործընթացը, որովհետև Հայաստանի նոր իշխանությունները գրեթե հստակ դրել են, որ որևէ զիջում չի լինելու տարածքների։ Բացի այդ, ըստ Ալիևի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից փորձ է արվել բանակցային ձևաչափ փոխել՝ Արցախը որպես բանակցող կողմ, սուբյեկտ հանդես բերել։ Կան նաև ուրիշ հանգամանքներ՝ Ադրբեջանի ներքին իրավիճակը, որի պատճառով Ալիևը ցանկանում է ռազմական ճանապարհով հարցը լուծել։ Բայց ինքը վստահ չէ, որ կարող է հարցը լուծել, որովհետև ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Իր մոտ կատարվել է հետևյալ փոփոխությունը, որ Թուրքիան արդեն կանգնել է իր թիկունքում, և Թուրքիան իր հերթին է մեսիջներ ուղարկում։ Անկարան վերջերս ասում է, որ Հայաստանում են գտնվում Քրդական աշխատավորական կուսակցության ստորաբաժանումներ, որոնք ահաբեկչական խմբեր են, և պետք է անպայման դրա դեմն առնել։ Այսինքն՝ սրանով փորձում է հող նախապատրաստել, որ, գիտեք, ես իմ զորքը մտցնում եմ Հայաստան, որովհետև այնտեղ պետք է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում պայքար մղել ահաբեկիչների դեմ, դրա համար փորձում եմ Հայաստան մտնել։

– Եթե Ալիևն իսկապես կոնֆիդենցիալ գաղտնիքներ է հրապարակում, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակի է փորձում հասնել դրանով։

– Դրանք մանևրումներ են՝ Էրդողանի հայտարարությունները, Ալիևի հայտարարությունները, որպեսզի իրենք նոր մարտական գործողություններ սկսեն, քանի որ գտնում են, որ ունեն այդ հնարավորությունը։ Ըստ Ալիևի՝ տարածաշրջանում ինչ-որ բան է փոխվել հօգուտ Ադրբեջանի․ դա զենքի առավելությունն է և թուրքական բանակի ներկայությունը։ Իրենք իսկապես ունեն այդ առավելությունը՝ վերջերս մի քանի զորավարժություն են անցկացրել, և Թուրքիան ամբողջ զենքն ու զինամթերքը թողել է Ադրբեջանում։ Ներկայում նաև հստակ տեղեկություններ կան, որ օրական մի քանի ռազմական օդանավ Թուրքիայից Բաքու է գնում և այնտեղ կուտակվում է մեծ քանակությամբ զինտեխնիկա։ Այսպիսով, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հող նախապատրաստել, որպեսզի հրադադարի խախտումն օրինական լինի, և իրենք պատրաստվում են պատերազմի։ Սա ես չեմ ասում վախեցնելու համար։ Մենք դրա դեմ նախապատրաստվելու մեծ քայլեր ունենք, որոնք կարող են կանխել դա։ Ես իմ առաջարկությունները ներկայացրել եմ համապատասխան տեղեր և համոզված եմ, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները, ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք ապրիլյանի նախօրեին չլսեցին մեր առաջարկությունները․․․ որովհետև ապրիլյան դեպքերից ամիսներ առաջ մենք առաջարկել էինք Բակո Սահակյանին, ես այդ տեղեկությունները գրավոր պահում եմ, որ շուտով պատերազմ է սկսվելու, և ինչ պետք է անել, որպեսզի պատերազմ չլինի կամ, լինելու դեպքում, մենք խուսափենք կորուստներից և դիրքեր չկորցնենք։ Հիմա այդ բարիերը, կարծես, չկա, և համոզված կերպով ասում եմ, որ մենք կարող ենք կանխարգելել պատերազմը։ Կարևորն այն է, որ հակառակորդը տեսնի՝ մենք ոչ միայն պատրաստ ենք դիմակայելու, այլև համարժեք հակահարված տալու։

– Ըստ Ալիևի՝ ՀՀ ղեկավարության հայտարարությունը, թե օրինակ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», բանակցությունները դարձրին անիմաստ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս ասաց՝ Արցախի հարցում կան բաներ, որոնք չի կարելի անել, դա Արցախն ու Հայաստանը նույնացնելն է, դա կարմիր գիծ է, որը չի կարելի հատել «Հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա, շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Բանակցային գործընթացում լյուֆտն ենք կորցնում»։ Ըստ Ձեզ՝ Արցախի ու Հայաստանի նույնացում կա՞, և ինչո՞ւ կան այս դժգոհությունները։

– Ես չեմ ուզում շատ երկար մեկնաբանել, բայց Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գործունեությունն ուղղված է եղել նրան, որպեսզի ինքը ստանա իշխանություն՝ դա կլինի մեր ինքնիշխանության կործանման հաշվին, կլինի անհատների սպանությունների և ահաբեկչությունների, արյան հաշվին, կլինի մեր երկրի տնտեսական լծակների օտարման հաշվին, ցանկացած միջոց ծախսվի, միայն թե իշխանություն ստանա։ Այդպես էլ եղել է, ես փաստն եմ ասում։ Եվ հիմա էլ նրա բոլոր արտահայտությունները մեսիջ են ինչ-որ երկրների, որ, գիտեք, եթե ես լինեմ, ես այդպես չեմ վարվի, եթե ինչ-որ բան ձեզ պետք է, կհանձնեմ, փոխարենը դուք ինձ ռևանշի հնարավորություն տվեք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան