Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օրերս հայրենիք է վերադարձել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողների հերթական զորախումբը:
«Փոխգնդապետ Թադևոսյանի ղեկավարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և կարգապահություն, արժանացել հրամանատարության խրախուսանքին»,- ասված է հաղորդագրությունում: