Շիրակի մարզի դպրոցների 30 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ Ախուրյանի թիվ 2 դպրոցն անցել է հեռավար ուսուցման

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Շիրակի մարզում շարունակվում է դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը։ Երեկվա դրությամբ՝ թեստավորվել է դպրոցների աշխատակիցների 40 տոկոսը՝ 2․229 հոգի, որոնցից 30-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Նա նշեց, որ թիվն անհանգստացնող չէ, քանի որ կազմում է թեստավորվածների ընդհանուր թվի 1․3 տոկոսը միայն։

Այնուամենայնիվ, թեստավորման արդյունքում Ախուրյանի թիվ 2 դպրոցում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել ու մտահոգիչ պատկեր է արձանագրվել։

«Ախուրյանի թիվ 2 դպրոցում սկզբում 3 հոգու մոտ էր հայտնաբերվել, իրենց շփման շրջանակն էին հստակեցրել, 15 ուսուցիչ ու 157 աշակերտ մեկուսացվել էր։ Բայց երեկ նորից մեկուսացվեցին։ Շփման շրջանակով ուրիշ ուսուցիչների մոտ էլ հայտնաբերվեցին, ջերմողներ ի հայտ եկան»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել ու դպրոցն ամբողջովին անցել է հեռավար ուսուցման։

«Երեկվանից Ախուրյանի թիվ 2 դպրոցում արդեն հեռավար դասընթաց է կազմակերպվում։ Ըստ ուղեցույցի, երբ ուսուցիչների 10 տոկոսի դրական պատասխան կա, շարժվում ենք ըստ կանոնակարգի ու կազմակերպում հեռավար ուսուցում»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Նա նաև նշեց, որ Շիրակի մարզում առայժմ միայն Ախուրյանի նշված դպրոցն է անցել հեռավար ուսուցման։

Շիրակի մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի առաջնակի դեպքերը տատանվում են 10 տոկոսի շրջանում։

«Գյումրու ինֆեկցիոնի տրիաժում 8 հիվանդ կա կորոնավիրուսի կասկածով, տնային մեկուսացած 462 հոգի ունենք, որից 111-ն է դրական պատասխանով»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Հավելենք, որ, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։

Էմմա Չոբանյան