Ինչպե՞ս նվագել կամ նկարել դիմակով․ արվեստի դպրոցները կհաղթահարե՞ն «կորոնապատնեշը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ուսումնական այս տարում կորոնավիրուսը սաների համար պատնեշ է դարձել նաև արվեստի հետ հարաբերություններում։ Երաժշտական, արվեստի դպրոցներում կարելի է հանդիպել, օրինակ՝ ջութակ, դաշնամուր նվագող երեխաների՝ դիմակներով։ Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների գործունեության կազմակերպման ուղեցույցից տեղեկանում ենք, որ անհատական և խմբային դասընթացների տեսական և գործնական դասաժամերին դիմակ դնելը պարտադիր է, բացառություն են կազմում ձայնարտաբերման և մարմնապլաստիկական գործողություն ենթադրող առարկաները, օրինակ՝ փողային նվագարաններ, երգեցողություն, երգչախումբ, բեմական խոսք, ռիթմիկա, մարմնամարզություն և այլն։

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ դիմակի կրումը կարևոր է․ դա թե՛ ուսուցիչների, թե՛ սաների անվտանգության ապահովման համար է։ Իրենց դպրոցում խստորեն պահպանում են հակահամաճարակային բոլոր կանոնները, այնուամենայնիվ, Հեքեքյանի համոզմամբ, ուղեցույցում կան դրույթներ, որոնք տարօրինակ են և անհասկանալի։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցի տնօրենը շեշտում է՝ իրենց հաստատությունը սովորականից մեկ շաբաթ ուշ է բացվել՝ սեպտեմբերի 15-ի փոխարեն՝ սեպտեմբերի 22-ին։ Դա, ըստ նրա, համապատասխան մարմինների անկազմակերպ աշխատանքի արդյունքն է․ ուղեցույցը քաղաքապետարանին բավական ուշ է հասել, հետևաբար՝ իրենց ևս։ Հեքեքյանի խոսքով՝ հանրակրթական դպրոցների գործունեության մասին նախարարությունը մտածել էր դեռևս հուլիսից, իսկ ահա արվեստի դպրոցները, կարծես, դուրս էին մնացել ուշադրությունից։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Բարսեղյանը պարզաբանում է․ «Իսկապես, դժգոհությունն օբյեկտիվ է, բայց պատճառը ոչ թե այն է, որ մենք չենք տիրապետում ինֆորմացիային, այլ այն, որ հանրակրթական և արվեստի դպրոցների ուղեցույցների տարբերությունը եղել է 10 օր տարբերությամբ։ Ավելի նեղ մասնագիտական կարգավորումներ տալու խնդիր կար»։

Նշենք, որ ըստ ուղեցույցի՝ արվեստի դպրոցների համար էլ պարտադիր է մակերեսների պարբերաբար ախտահանումը, աշխատողներին ու աշակերտներին դիմակներով ու անհատական ախտահանիչ միջոցներով ապահովելը, մուտքերի մոտ բոլորին ջերմաչափելը, կուտակումների բացառումը, դասասենյակների ու միջանցքների պարբերաբար օդափոխումը, օճառով լվացվելու հնարավորության ապահովումը:

Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դպրոցի տնօրենը։ Տիգրան Հեքեքյանը, սակայն, նկատում է՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցներն այդ կառույցի կողմից պետք է ապահովվեին ֆինանսական միջոցներով՝ անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու նպատակով․ դա, սակայն, տեղի չի ունեցել։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց՝ ինչպես հանրակրթական, այնպես էլ երաժշտական, արվեստի դպրոցները, հիգիենիկ պարագաների համար վճարում են իրենց կուտակած խնայողությունների հաշվին, իսկ երբ դրանք կվերջանան, այդ ժամանակ էլ քաղաքապետարանը կֆինանսավորի իր ենթակայության ներքո գտնվող կառույցներին։

Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը նշում է՝ կորոնավիրուսի պայմաններում աշխատելը, իհարկե, դժվար է, բայց իրենք արդեն հարմարվել են նոր կանոններին։ Նաիրա Դիվանյանի խոսքով՝ ամռան ընթացքում իրենք մշակել են տարբերակներ՝ վիրուսից հնարավորինս խուսափելու համար։ Օրինակ՝ հանդերձարաններում շփումը սաների միջև հնարավորինս նվազեցվել է, խեցեգործության, քանդակագործության դասերը, որոնք սերտ կապ ունեն ձեռքով անմիջական կոնտակտի հետ, հետաձգվել են՝ հետագայում լրացնելու պայմանով։

Հավելենք, որ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում խմբային առարկաներն անցկացվում են՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից հետևյալ սկզբունքներով՝ մինչև 12 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 32 մ/ք մակերես ունեցող, իսկ մինչև 6 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար՝ նվազագույնը 16 մ/ք մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում ու բացօթյա տարածքներում: Դասերի ժամանակ սովորողների նստեցումը իրականացվում է մեկական՝ խաչաձև: Արգելվում է խմբային աշխատանքների կազմակերպումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն:

Աննա Բաբաջանյան