Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ մասնակցելու Արմեն Կանեւսկոյի մահվան տարելիցին. «Հրապարակ»

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին։ Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից։ Արմեն Կանեւսկոյը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, եւ նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություններ են ժամանում Հայաստան՝ այցելելով Երեւանում գտնվող նրա գերեզմանին։ Նախնական տեղեկություններով՝ այս տարի, ի թիվս քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, Ռուսաստանից Հայաստան է ժամանելու նաեւ Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը (Սերգեյ Լալակին)։ Ռուսաստանից բացի, քրեական հեղինակություններ կժամանեն նաեւ եվրոպական երկրներից։

Նշենք, որ այժմ Հայաստանում է գտնվում Արմեն Կանեւսկոյի եղբայրը՝ Արտյոմը, որը, ըստ տեղեկությունների, Հայաստանից դուրս չի գալիս անվտանգության տեսանկյունից։ Սակայն, ասում են նաեւ, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ առանձնապես մտերմություն չի անում, նրա հիմնական «կռուգը» Ռուսաստանի գողերն են։ Բայց Արմենի տարելիցին, բնականաբար, ներկա կգտնվեն նաեւ հայաստանյան ինչպես քրեաօլիգարխիկ, այնպես էլ քրեական հայտնի դեմքեր, որոնց համար սա դրսից ժամանած հեղինակությունների հետ շփվելու առիթ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: