Ստացվում է՝ իշխող ուժը հնարավոր համարեց, որ քաղաքական պատվեր կատարող դատավորը լինի ՍԴ անդամ․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ

-Պարո՛ն Բաղդասարյան, ՍԴ դատավորներն այսօր իրենց կազմից պետք է ընտրեին ՍԴ նախագահ։ Հրայր Թովմասյանը լրագրողներին խնդրեց դարի հարց չդարձնել ՍԴ նախագահի ընտրությունը, ասելով, որ սա քաղաքական հարց չէ, բայց արդյոք ըստ Ձեզ՝ սա դարի հարց չէ՞ հայաստանյան մակարդակով՝ հաշվի առնելով, որ նիստն ընթանում է լրագրողների համար փակ ռեժիմով։

-Եթե անգամ սա դարի հարց է, ապա այդ հանգուցալուծումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, իսկ հիմա կոնկրետ ով կընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ, ինձ առանձնապես չի հետաքրքրում, որովհետև հանգուցալուծումը եղել է այն օրը, երբ խորհրդարանական մեծամասնությունը գրեթե միաձայն ընտրեց այդ երեք թեկնածուներին։ Ես չեմ զգուշանում Հրայր Թովմասյանի վերընտրությունից, որովհետև համոզված եմ՝ նման բան չի լինի։ Ես ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել։ Տեսեք, թե ինչով է այս հարցը կարևոր. խնդիրը բացարձակապես անձնավորված չէ և կարևոր էլ չէ, թե ով կընտրվի ՍԴ նախագահ։ Ես ինչո՞ւ եմ ասում այդ հանգուցալուծումը ԱԺ-ում է տեղի ունեցել, որովհետև իշխանությունները, փաստորեն, հնարավոր համարեցին, որ «Ա1+»-ի փակմանն առնչություն ունեցող մեկը դառնա ՍԴ անդամ։

Ակնհայտ է, որ այդ դատավորը «Ա1+»-ի հետ կապված որոշումը կատարել էր այն ժամանակվա իշխանությունների պատվերով։ Ստացվում է՝ իշխող քաղաքական ուժը հնարավոր համարեց, որ քաղաքական պատվեր կատարող դատավորը լինի ՍԴ անդամ։ Սա վատ էր ոչ թե այն պատճառով, որ ՍԴ-ի որակը կփոխվի, այլ որովհետև վատ էր իշխանությունների վարկանիշի առումով։ Հեղափոխական իշխանությունները բազում խնդիրներ ունեն լուծելու, դրանք կարող են լուծել միայն հանրային մեծ աջակցությամբ, իսկ այդպիսի քայլերը իջեցնում են հանրային աջակցությունը, հետևաբար՝ նվազեցնում են այդ խնդիրները լուծելու իշխանությունների հնարավորությունը։

-Հոկտեմբերի 8-ին Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ-ն հանրահավաք են հրավիրել և հայտարարում են՝ գնահատականներ են հնչելու իշխող ուժի վերաբերյալ։ Տագնապահարույց են որակում երկրի դրությունը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այս ուժերին հանում հրապարակ։

-Այս ուժերին փողոց է դուրս բերում մի քանի հանգամանք․ նրանք տեսնում են, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը լարված է, մարդկանց որոշ խմբերի մոտ դժգոհություն կա, խնդիրներ կան, և քաղաքական ուժերը փորձում են տեր կանգնել բողոքավոր այդ ընտրազանգվածին և փորձում են կապիտալիզացնել այդ բողոքը։ Նրանց ակտիվացումը հասկանալի է այս առումով։ Ուրիշ բան, ես կարծում եմ՝ նրանց հաշվարկը սխալ է և չեմ կարծում, որ հավաքը կհաջողվի, որովհետև թեև դժգոհություն կա որոշ խավերի մոտ, բայց այդ ընտրազանգվածը, այդուհանդերձ, իր հույսերը կապում է ո՛չ ընդիմադիր ուժերի, և ո՛չ առավել ևս այդ ուժերի հետ։ Եթե մարդիկ ինչ-որ բան են պահանջում, նրանք պահանջում են իշխանությունից, որ այդ հարցերը լուծվեն։

-Այդ ուժերի շեշտադրումն այն է, որ կգեներացնեն հանրային դժգոհությունները և այս իշխանություններին կստիպեն գնալ վարչապետի հրաժարականի, այնուհետ կկազմավորվի անցումային կառավարություն, հետո էլ կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Սա իրատեսական սցենար չէ՞։

-Այդ դժգոհությունները գեներացնելը նրանց չի հաջողվի, որովհետև հասարակությունը այդ ուժերի հետ չէ, որ կապում է լավ ապրելու հույսը։ Անգամ էնտեղ քաղաքական ծրագիր չկա, այն որ ասում են՝ բերեք Ռուսաստանից վարկ վերցնենք մեկուկես, երկու միլիարդ դոլար, ու բաժանենք ժողովրդին, դա կարող է ականջահաճո լինել պարզունակ մտածողության համար, բայց հասկանում ենք, որ էդ տիպի և որակի ելույթներով քաղաքական լուրջ հայտ ներկայացնել, առավել ևս՝ իշխանափոխության հնարավոր չէ հասնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան