Ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Լուկաշենկոյին երդմնակալության  արարողությունից հետո

Լուրեր

05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ, քանի որ ավելի վաղ արդեն շնորհավորել էր նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է EADaily-ն։

«Ռուսաստանի նախագահն արդեն շնորհավորել է նախագահ Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, նախ՝ հեռախոսով, իսկ ավելի ուշ՝ նաև Սոչիում  դեմ առ դեմ աշխատանքային հանդիպման ժամանակ»,- հիշեցրել է Պեսկովը։

Նա հավելել է, որ երդմնակալությունից հետո շնորհավորելն արարողակարգով պարտադիր չէ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին Մինսկում տեղի է ունեցել Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությունը, որի մասին նախապես հրապարակայնորեն չի հայտարարվել։ Արարողությանը ներկա չեն եղել օտարերկրյա դեսպաններ, այդ թվում՝ ՌԴ դեսպանը։