ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում դասերը դադարեցված չեն․ բուհը, սակայն, միանում է ընտրված ռեկտորին պաշտոնում նշանակելու պահանջին

Լուրեր

12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
Բոլորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի, բուհի կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ, ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։

Ի տարբերություն մայր բուհի՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում դասապրոցեսը դադարեցված չէ, դասերը բնականոն հունով շարունակվում են։ Ստեղծված իրավիճակի շուրջ բուհն իր դիրքորոշումն արտահայտել է հայտարարությամբ։

«Մենք մեր դիրքորոշումը, տնօրինության որոշմամբ, արտահայտել ենք, հայտարարություն ենք տարածել և կոչ ենք արել ՀՀ Կառավարությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով այս հարցին լուծում տալ։ Որովհետև այսպիսի իրավիճակը խաթարում է ոչ միայն մայր բուհի, այլև մասնաճյուղի ուսումնական և ոչ ուսումնական գործընթացները, բնականոն գործունեությունը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի  բաժնի վարիչ Ղարիբ Հարությունյանը։

Նա նշեց, որ բուհի դիրքորոշումն է, որ խորհրդի կողմից ընտրված ռեկտորը նշանակվի այդ պաշտոնում։

«Քանի որ տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստ, այն վավեր է եղել, Դիանա Գալոյանն ընտրվել է ռեկտոր, մեր դիրքորոշումն այն է, որ ընտրված ռեկտորը պիտի նշանակվի։ Ուրիշ բան է, եթե գործընթացը կասկածի տակ առնվեր և նշվեր, որ նիստը չի կայացել, Կառավարությունը նման դիրքորոշում ունենար, դա ուրիշ կլիներ։ Բայց, փաստորեն, նիստը կայացել է, ռեկտորն ընտրվել է, բայց չի նշանակվել։ Հաջորդ փուլը, նաև ըստ բուհի կանոնադրության, խորհրդի ընտրությունից հետո Կառավարության կողմից նշանակումն է։ Արդեն մոտ 2 ամիս է անցել նիստից, բայց Կառավարությունը դեռ չի նշանակել։ Սա նաև անորոշ վիճակ է ստեղծել մեր մասնաճյուղի ու մայր բուհի փոխհարաբերություններում»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։

Նա նաև հավելեց, որ ուշադրությամբ հետևում են մայր բուհում տեղի ունեցող իրադարձություններին։

Հավելենք, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։

«Ողջունելով ՀՊՏՀ կոլեկտիվի կողմից բուհի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու իրավունքի իրացման գործողությունները, միաժամանակ, պետք է փաստել, որ նախաձեռնված գործադուլն ու դասադուլն ազդում են ինչպես մայր բուհի, այնպես էլ Գյումրու մասնաճյուղի ուսումնական գործընթացների կազմակերպման արդյունավետության վրա։ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը դիմում է ՀՀ Կառավարությանը՝ օրենքով սահմանված կարգով սույն թվականի հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արդյունքները հաստատելու և ընտրված ռեկտորին սեղմ ժամկետներում իր պաշտոնում նշանակելու կոչով»,- ասվում է բուհի տարածած հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան