Շարունակվում է Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցում էին այս նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները: Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների, Բնապահապանության, Գյուղատնտեսության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին և մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ՀՀ ԱԻՆ փոխնախարար Ա. Նազարյանը նշեց, որ տրամադրված հարթակը, պայմանները և միջավայրը լուրջ նախադրյալներ են ստեղծում բազմակողմ և արդյունավետ քննարկումներ իրականացնելու համար.

– Ինչպես գիտենք, ամռանը «Խոսրովի անտառ» արգելոցում ունեցանք խոշորամասշտաբ հրդեհ, որի հետևանքների վերացումն այսօր առաջնային խնդիր է: Կարծում եմ՝ ԱՄՆ փորձագիտական խումբն ու շահագրգիռ բոլոր մասնակիցներն արդյունավետ քննարկում կանցկացնեն, որի արդյունքում կունենանք կարևոր եզրահանգումներ, – ասաց փոխնախարարը: 

ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գծով մասնագետ Ջ. Կրոֆթը ներկայացրեց «ԱՄՆ անտառային ծառայության հրշեջ և ավիացիոն կառավարման համակարգի նկարագիրը» թեմայով զեկույց: Նա մասնավորապես նշեց, որ հրդեհների կառավարումը շատ ավելին է, քան կրակ հանգցնելը: Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար խիստ էական են մինչև հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, ձևավորված կապերն ու հարաբերությունները: 

– Լինելով կիրառական հակահրդեհային հարցերով բնապահպանական մասնագետ՝ ես ուրախ եմ այսօր այստեղ ԱՄՆ կառավարության անունից զրուցել ու փորձի փոխանակում կատարել մեր հայ գործընկերների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հրդեհների կառավարման ռազմավարական աշխատանքները, վայրի բնության հրդեհների կառավարումն ու կանխարգելումը, և դիտարկել լանդշաֆտի առանձնահատկությունները հրդեհաշիջման աշխատանքներում, – ասաց Ջ. Կրոֆթը:

«Խոսրովի անտառ պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով իրավիճակի վերլուծություն» թեմայով զեկույց ներկայացրեց ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա. Աղասյանը:

Նշենք, որ ԱՄՆ փորձագիտական խումբն առաջին անգամ Հայաստան էր այցելել ս.թ. սեպտեմբերի 7-ից 14-ը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել կազմակերպել ԱՄՆ ԱԾ ևս մեկ այց՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրման համար: Փորձագիտական խմբի անդամները վաղը՝ դեկտեմբերի 12-ին, կհանդիպեն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ: