Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը հայտարարություն է տարածել, որում հայտնում են, որ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը:

«Սիրելի´ ուսանողներ, ՀՊՏՀ այլ շահառուներ,

տեղեկացնում ենք, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը։

Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ձեր հանդեպ և հայցելով ձեր ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ձեր շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։ Հանձն ենք առնում լրացնել բոլոր բաց թողնված դասաժամերը։

Միևնույն ժամանակ, վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին, հրավիրում ենք ձեզ ՀՊՏՀ բակ՝ սույն հարցի առնչությամբ բաց քննարկման»,- ասված է հայտարարության մեջ։