ԵՄ գագաթնաժողովը, որը քննարկելու էր Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը, հետաձգվել է

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Հետաձգվել է սեպտեմբերի 24-25-ը Եվրախորհրդարանի կողմից անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովը, որը պետք է քննարկեր նաև Արևելյան Միջերկրականի հարցը. գրում է ermenihaber-ը:

Նախապես սեպտեմբերի 24-25-ը պլանավորված գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 1-2-ը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ինքնամեկուսացման պատճառով։ Նա, ինչպես պարզվել է, շփվել է կորոնավիրուսով վարակված անվտանգության աշխատակցի հետ:

Հիշեցնենք, որ ԵՄ գագաթնաժողովում նախատեսվում էր քննարկել Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակը, Թուրքիա-ԵՄ հարաբերությունները,  ինչպես նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության կողմից ներկայացված առաջարկը:

Վերջին շրջանում Աթենքի և Անկարայի միջև լարվածությունը սրվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավի կողմի իրականացվող սեյսմիկ հետազոտական աշխատանքների հետ կապված: Կողմերը ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են վեճը լուծել բանակցությունների միջոցով, սակայն պնդում են սեփական իրավունքները պահպանելու անհրաժեշտությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ երկու կողմերը մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը այս շրջանում, ինչպես նաև  զորավարժություններ անցկացնում: