Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը կրկնել է ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքը

Լուրեր

26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
Բոլորը

Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են հայտարարություններ անել սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանության» կապակցությամբ. գրում է ermenihaber-ը:

Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

«Զինվորի սպանության» լուրի առնչությամբ արդեն, ի պաշտպանություն Ադրբեջանի, հայտարարություններ են արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իսկ նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ զանգահարել ու ցավակցություն է հայտնել Ալիևին:

Թեմայի վերաբերյալ հերթական հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը՝ Հայաստանին մեղադրելով տարածաշրջանն ապակայունացնելու և բախումներ հրահրելու մեջ:

Վերջինս կրկնել է ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջի գրառման մեջ տեղ գտած սպառնալից ձևակերպումը՝ ասելով. «Հայաստանը թող իմանա, որ կրակի հետ է խաղում»:

Չելիքը նաև հավելել է, որ Թուրքիան ցանկացած պարագայում կանգնած է իր ադրբեջանցի եղբայրների ու Ադրբեջանի կողքին: