Արվեստագետներին, գիտնականներին, մտավորականներին գնահատելու իմաստով այս մրցանակը հոյակապ աշխատանք է արել. նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Պողոսյան մրցանակ»-ի հանձնման արարողությանը

Լուրեր

26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
Բոլորը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահականի մեծ դահլիճում ներկա է գտնվել «Պողոսյան մրցանակ»-ի հանձնման արարողությանը: Պողոսյան հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնված այս մրցանակն ուղղված է Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի զարգացմանն ու այդ բնագավառներում նշանակալի գործունեության արժևորմանը:

Ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում և ամփոփվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:

Այսօրվա արարողությանը բժշկագիտության, բնական գիտությունների, ֆիզիկայի, գրականության, տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հումանիտար գիտությունների, վիզուալ արվեստների, դասական երաժշտության բնագավառների մրցանակները այդ ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձանց է հանձնել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Նա շնորհավորել է մրցանակակիրներին՝ ընդգծելով, որ այստեղ է՝ գնահատանքի արժանացնելու նրանց, ովքեր իրենց մշտական տքնաջան աշխատանքի, նվիրվածության ու երազանքների միջոցով նպաստում են հայրենիքի զարգացմանը:

Մրցանակաբաշխության ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքն է ուղղել մրցանակակիրներին՝ այն կարևոր համարելով գիտնականների, մշակույթի ու արվեստի գործիչների վաստակը գնահատելու առումով. «Այս գեղեցիկ մրցանակը, որը սկզբում կոչվում էր նախագահական, հիմա՝ «Պողոսյան մրցանակ», տրվել է 19 տարի շարունակ: Այսինքն, շարունակական պատմություն է ունեցել և քաջալերել է շատ գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, որպեսզի անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում են ապրում այսօր՝ լավ, վատ, վերելքի կամ դժվարությունների պայմաններում, շարունակեն ստեղծագործել տարբեր ոլորտներում: Հետևաբար, գնահատման իմաստով այս մրցանակը հոյակապ աշխատանք է արել»:

Նախագահն ընդգծել է, որ մեր ժողովրդի առաջին արժանիքներից մեկը հենց ստեղծագործելն է, իսկ այս մրցանակն ուղղված է քաջալերելու ստեղծագործ անհատին: «Ստեղծագործ լինելը հայ լինելու չափանիշներից մեկն է: Յուրաքանչյուր օր հանդիպում ես ստեղծագործ մարդկանց, ովքեր ստեղծագործ են ոչ միայն գիտության մեջ, արվեստում, գեղանկարչության կամ երաժշտության ոլորտներում, այլև՝ արհեստից մինչև բարձր արվեստ,-ասել է նախագահը: -Հետևաբար, կարծում եմ, որ այս մրցանակը կարևոր դեր է ունեցել մեր գիտնականների, արվեստագետների, արվեստաբանների, գրականագետների երկար տարիների աշխատանքի արդյունքների քաջալերման և գնահատման իմաստով և, իհարկե, ամեն տարի քաջալերանք է եղել երիտասարդ գիտնականների, մշակույթի աշխատողների և ուսանողների համար: Շատ էական է, որպեսզի յուրաքանչյուր արվեստագետ, գիտնական, մտավորական զգա, որ իր ժողովրդի ուշադրության կենտրոնում է: Իրականում մրցանակը ժողովրդի վերաբերմունքն է և հարգանքը: Հետևաբար, այս տարվա բոլոր մրցանակակիրներին մաղթում եմ, որ շարունակեն գիտական և մշակութային գործունեությունը, իսկ երիտասարդ մրցանակակիրները պետք է գիտակցեն, որ այսօր նրանց առջև ոչ միայն Հայաստան աշխարհն է, այլև՝ ընդհանրապես աշխարհը: Նրանք ճանապարհ ունեն այդ աշխարհը գրավելու, և պետք է միշտ հիշեն, որ հայրենիքն իրենց կողքին է լինելու»:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել «Պողոսյան» հիմնադրամին՝ ի դեմս համահիմնադիր Ժան Պողոսյանի, այն նշանակալի ներդրման համար, որ 1990-ականներից սկսած նրանք կատարել են Հայաստանում՝ իրականացնելով տասնյակ հումանիտար ծրագրեր, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մրցանակաբաշխության կազմակերպման համար:

Նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ հայտնել է, որ շարունակելու է համագործակցել նաև Պողոսյան ընտանիքի հետ՝ հետագայում սահմանելու նոր նախագահական մրցանակ, որը կունենա ավելի լայն ընդգրկում և միջազգային մակարդակ: