Պատրաստվում եք բոլորին թողնել անգործ և 0-ից անձնակա՞զմ հավաքել․ Մարուքյանը` փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

Ազգային ժողովը, Կառավարության նախաձեռնությամբ, այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ձեռնարկած կառուցվածքային փոփոխությունների հարցն է, որոնց նպատակն է՝ ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին, ներկայացրեց իրենց մտավախությունը։

«Լուրեր կան առ այն, որ եղած անձնակազմը, որն այսօր աշխատում է, պատրաստվում եք բոլորին թողնել անգործ և 0-ից անձնակազմ հավաքել։ Մարդիկ հիմա շունչները պահած սպասում են որոշմանը, և ձևափոխումը հենց դրանով է պայմանավորված, որ լուծարվում է մի մարմին, և Դուք ասում եք, որ նոր մարմին եք ստեղծում: Հիմա կան ներդրում, ավանդ ունեցող մարդիկ, նրանք ի՞նչ երաշխիք ունեն, որ իրենց հետ պայմանագիր է կնքվելու, թե՞ դուրս եք թողնելու երկար տարիներ աշխատածներին»,- նշեց Մարուքյանը։

Աննա Ժամակոչյանը պատասխանեց, որ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությամբ, փոփոխությունները ներմուծելով, հնարավորություն է ստեղծվում վաստակ ունեցող աշխատողներին անմիջապես նշանակելու և սահմանված կարգով մրցույթներ կազմակերպելու:

«Բոլորը հավասար իրավունքներով կկարողանան մասնակցել մրցույթներին և հաղթելու դեպքում կանցնեն աշխատանքի»,- նշեց փոխնախարարը:

Նա նաև հավելեց, որ որևէ պետական գործիչ չի կարող երաշխիք տալ մրցութային կարգով անցկացվող գործընթացին․ «Դա կլինի հակաօրինական։ Արդարությունը երաշխավորում ենք, ոչ մի հիմք չունենք մրցույթներին կասկածելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում: