Իշխող ուժը պետք է խաղաղ հանձնի իշխանությունը 2023 թվականին. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղյակ չէ ԲՀԿ, «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների հրավիրած հանրահավաքից, և տեղյակ չէ՝ ինչ օրակարգով է այն հրավիրվել: Խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ պատգամավորն ասաց, որ համագործակցում են տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախաձեռնություններ են իրականացնում, եթե օրակարգերը համընկնում են:

«Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով և այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և այդտեղ նոր բան չկա, երբ որևէ ուժ հանրահավաք է կազմակերպում»,- նշեց Մարուքյանը:

Հարցին՝ եթե հանրահավաքի ժամանակ հնչի Կառավարության հրաժարականի պահանջ, խմբակցությունը կմիանա՞, Մարուքյանը պատասխանեց, որ եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, ապա խորհրդարանում կնախաձեռնի իմփիչմենթի գործընթաց:

««Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը։ «Լուսավոր Հայաստանն» ինքն է որոշում՝ ինչ հայտարարի: Եվ եթե պետք լինի մեր նախաձեռնած հարցի շուրջ կոնսոլիդացիա, մենք կնախաձեռնենք հանդիպումներ: Իշխանության հրաժարականի կոչերն էլ պետք է ունենան հստակ կառուցվածք»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: