Սահմանապահ գյուղերի խնդիրներն ու տավուշցի փոքրիկների` կրակոցների տակ պահած երազանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ամառները՝ տաք, ձմեռները՝ մեղմ, քամիները՝ խիստ: Տավուշի մարզում ապրողներն իրենց եղանակի պես են․ խիստ՝ գործողություններում, մեղմ՝ ժպիտներում և ջերմ՝ հյուրասիրության հարցում:

Տավուշի մարզում մեր առաջին կանգառը Ներքին Կարմիրաղբյուրն է: 20 տարուց ավելի այստեղ ապրող Զաբել Գալստյանը Մովսես գյուղից է, Ներքին Կարմիրաղբյուր հարս եկել: Տարիքի մասին խոսելիս սրտնեղում է՝ տարիներն արագ են անցել: Ամուսնու՝ Ռաֆիկ Գալստյանի և երեխաների հետ ուրիշ տեղ փորձել են ապրել, բայց չեն կարողացել: Ընտանիքով էլի իրենց հին հասցեն են վերադարձել: Հիմա էլ գնալու մտադրություն չունեն. տղան արդեն զինվորական է։

Զինվորական է նաև Գրիգորյանների որդին, որ հանգիստ քնեն իր 3 երեխան ու ամբողջ գյուղը: Կատակում են՝ սահմանապահ գյուղում տղամարդիկ ուրիշ էլ ի՞նչ պիտի անեն:

Վեներա Գրիգորյանն էլի Մովսեսից է Ներքին Կարմիրաղբյուր հարս եկել: Ուրիշ տեղ ապրելը նրա համար էլ անհնար մի բան է։ Ասում են՝ սովորել են իրենց գյուղին. օրը շուտ են սկսում, գործը շատ է, բայց դռան դիմաց հաց ու ջուրը կա: Որ քաղաք գնան, դա էլ չի լինի:

Ամեն ինչից մի քիչ-մի քիչ ունեցող այգին Տիկին Վեներայի ամուսինը՝ Հրաչիկ Գրիգորյանն է մեզ ցույց տալիս: Եթե ջուրն էլ առատ լինի, էլ բանի պակասություն չեն ունենա: Ավելացնում է նաև՝ գյուղում ջահելություն դեռ կա, երեխաներ ծնվում են, բայց գյուղի մեծերն են, որ պակասել են: Ցավով է նշում՝ գյուղի տարեցն արդեն ինքն է համարվում՝ 63 տարեկան է: Իսկ ամենատարեցը Գարուշ պապիկն է, ով 12 թոռ և 21 ծոռ ունի: Մեզ հետ զրույցում նաև կատակում է՝ տուն-տեղը ոչինչ, բայց ծաղիկները ում թողնի. գյուղից գնալ չկա:

Հրետակոծությունից վնասված պատերի կողքին այսպես շարունակում են ծաղկել ծաղիկները: Իսկ դատարկ բակերը մի քանի ժամից կլցվեն երեխաների աղմուկով՝ դասից տուն են վերադառնում:

Դպրոց գնալու առավելություններից մինչև կրակոցների պատճառներ. հարցերը տարաբնույթ էին, պատասխանները՝ հստակ. այգեպարցի երեխաներն էլ են օրն անցկացնում բակում խաղալով: Զինվոր դառնալ չեն ուզում, բայց վստահ են՝ կրակել իմանալը պարտադիր է, հայրենիքը պաշտպանել է պետք։ Երեխաներին հարցնում եմ՝ քանի տարեկան եք, չեն պատասխանում, ասում են՝ արդեն մեծ ենք:

Իսկ 90 տարեկանին մոտեցող այգեպարցի Արամ պապն իրեն դեռ մեծ չի համարում: Հետո գյուղից է պատմում՝ մի ժամանակ այստեղ ապրելու համար էին կռիվ տալիս, հիմա՝ գնալու։ Թաքնվել, սպասել, աղոթել, հետո պատերին հաշվել կրակոցների հետքերը: Այգեպարում սա կենցաղի մի մասն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան