Նավալնին հայտնել է իր մարմնի վրա «Նովիչոկ»-ի հետքերի մասին

Լուրեր

19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ՌԴ իրավապահ մարմիններից պահանջել է վերադարձնել իր հագուստը, որն առգրավվել է՝ օդանավում ինքնազգացողությունը վատանալուց հետո։ Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ հավելելով, որ Գերմանիայում, որտեղ Նավալնին բուժում է անցնում, կարծում են, թե նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով, իսկ ռուսական իշխանությունները քրեական գործ հարուցելու հիմք չեն տեսնում։

«Հիմա ինձ մի բան է հետաքրքրում՝ իմ հագուստը։ «Նախաքննական ստուգումների» 30 օրն օգտագործվել է՝ այդ կարևորագույն ապացույցը թաքցնելու համար։ Գերմանիա մեկնելու թույլտվություն տալուց առաջ իմ ամբողջ հագուստը հանել են և ինձ բացարձակ մերկ են ուղարկել»,- իր բլոգում գրել է Նավալնին։

Նա հագուստը կարևոր ապացուցողական իր է անվանել, քանի որ թույնը Գերմանիայում հայտնաբերել են իր մարմնի վրա, այդ պատճառով, ըստ գործչի, մեծ է հավանականությունը, որ իրեն փորձել են թունավորել շփման եղանակով՝ «Նովիչոկը» քսելով հենց հագուստին։

«Նախաքննական ստուգումների համար օրենքով նախատեսված 30 օրն անցել է։ Ես պահանջում եմ, որպեսզի իմ հագուստը խնամքով փաթեթավորեն և վերադարձնեն»,- հավելել է Նավալնին։

Միաժամանակ, Ալեքսեյ Նավալնին քիչ առաջ գրառում է կատարել Facebook-ի իր էջում։ «Հրապարակում սիրո մասին» վերնագրած գրառմանը նա նաև լուսանկար է հրապարակել կնոջ՝ Յուլիայի հետ, որից պարզ է դառնում, որ գործիչը նկատելիորեն կազդուրվել է։