Արմեն Սարգսյանի հրամանագրով պատվավոր կոչումներ և պետական պարգևներ են շնորհվել ՀՀ մի շարք քաղաքացիների

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պատվավոր կոչումներ և պետական պարգևներ են շնորհվել ՀՀ մի շարք քաղաքացիների:

Ըստ այդմ՝

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում՝

Գետիկ Հովհաննեսի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում՝

Լիպարիտ Հարությունի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ

Հայաս¬տանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում՝

Նոռա Անդրանիկի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակի ուսուցիչ:

 

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաս¬տանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արտավազդ Վրույրի ՎԱՆՅԱՆԻՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Մխիթար Հերացու մեդալով՝
Արման Համլետի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Սարգիս Ֆյոդորի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկա-կան կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «COVID-19» կլինիկայի ղեկավար

Գրիգոր Կամոյի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ

Հայկ Ռազմիկի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկայի ղեկավար

Լուսինե Միքայելի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժան-մունքի ղեկավար

Լիլիթ Արժանիկի ՄՈՒՍԵՅԱՆԻՆ «Առողջ կյանքի ուղի» բարեգործա-կան հասարակական կազմակեր-պության «Ավագ» բժշկական կենտ-րոնի անես¬թեզիոլոգիայի և ինտեն-սիվ թերա¬պիայի բաժանմուն¬քի վարիչ

Արման Արայի ԲԱԲԼՈՅԱՆԻՆ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

Միքայել Վլադիմիրի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գոր-ծադիր տնօրեն

Ասատուր Մարատի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն

Վահե Միքայելի ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆԻՆ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ

Անահիտ Վահանի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ: