Այդ ձայնի հաշվին Խոսրով Հարությունյանը դարձել է պատգամավոր. Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ական պատգամավորներին մանդատից զրկելը տեղին չի համարում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանին և Խոսրով Հարությունյանին պատգամավորական մանդատները վայր դնելու պահանջ ներկայացնելը տեղին չէ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Պատգամավորը չի կարող հետապնդվել իր կողմից արված որևէ հայտարարության համար, եթե դա զրպարտություն, վիրավորանք չէ կոնկրետ անձի հասցեին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հիշեցնելով, որ դրանք այն պատգամավորներն են, որոնց ընտրել են Հայաստանի քաղացիները:

Պատգամավորն ասաց՝ հանրապետականին ձայն տվողները չպետք է նեղանան նման հայտարարություններից. «Թող մարդիկ տեսնեն՝ ում են ձայն տալիս: Պատգամավորի հետ կանչման մեխանիզմը մեր երկրում, որ ասում են մանդատը վայր դնի, չգիտեմ ինչեր անի, հետևյալն է՝ պետք է հաջորդ ընտրություններին այդ մարդիկ ձայն չհավաքեն: Բայց բոլորս գիտենք, չէ՞, ոնց են ձայն հավաքում հանրապետականները: Ամեն մարզում ձեր մարզի հեղինակությանը, թաղի ճիժին, որ ասել եք ընտրենք, լավ տղա է, նրան ընտրել եք, այդ ձայնը եկել- հասել է Խոսրով Հարությունյանին: Այդ ձայնի հաշվին Խոսրով Հարությունյանը դարձել է պատգամավոր»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor.am-հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Խոսրով Հարությունյանի և ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությունները բուռն քննադատության արժանացան համացանցում, ավելին՝ որոշ օգտատերեր նախաձեռնությամբ հանդես եկան՝ պահանջելով պատգամավորներին զրկել մանդատից:

 

Շողիկ Գալստյան