Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ուրախ եմ Ձեզ ընդունել Երևանում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի օրը: Այդ իրադարձությունը մեր պատմության մեջ ունի առանձնահատուկ տեղ, և մեր խնդիրն է՝ 1991 թվականին մեր ժողովրդի միահամուռ կամքով ստեղծված պետականությունը դարձնել հարատև գործոն: Կարծում եմ՝ մեր բոլորի համար միանշանակ է, որ մենք միայն պետականության առկայությամբ է, որ կարող ենք երաշխավորել մեր ժողովրդի զարգացումը:

Իհարկե, Արցախն այսօր մեր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է, և ես ուրախ եմ, որ մենք ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար: Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ անգամ և ուրախ եմ կրկին Ձեզ ողջունել»,– նշել է վարչապետ Փաշինյանը:

«Շնորհակալություն մեծարգո վարչապետ, օգտվելով առիթից` ես էլ եմ շնորհավորում բոլորիս: Վստահ և համոզված կարող եմ ասել, որ, այո, հայկական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան ոչ միայն երաշխավորված է, այլ նաև ունենալու ենք զարգացման դինամիկ այնպիսի աճի տեմպեր, որ այն դառնալու է մեր բոլոր հայերի երազանքի երկիրը:

Պարոն վարչապետ, օգտվելով առիթից` ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հերթական հանդիպման համար: Իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում սա արդեն հերթական հանդիպումն է, որովհետև պաշտոնական և ոչ պաշտոնական շատ հանդիպումներ ենք ունեցել, և սա այն վկայությունն է, որ ամենայն գիտակցությամբ և պատասխանատվությամբ ենք մոտենում մեր հայրենիքի ճակատագրին, մանավանդ, որ մեր հիմնական հանդիպումների թեման, առանցքը լինում է մեր անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը: Բայց մենք հասկանում ենք, որ այսօր՝ քաղաքական այս ծանր ժամանակահատվածում, մենք պարտավոր ենք անել առավելագույնը, ավելին քան հնարավոր է, որպեսզի այսօրվա, այս պահի կայուն խաղաղությունը հարատևի:

Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում հանդիպման համար, նաև ուզում եմ վստահեցնել, որ մեր ամեն մի հանդիպում իր արդյունքն է տալիս, իր պտուղն է տալիս հետագա մեր գործունեության առումով»,– իր հերթին նշել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի վարչապետն ու Արցախի նյախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: