Շարունակվում են Աֆղանստանի կառավարության և Թալիբանի միջև բանակցությունները

Լուրեր

19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
Բոլորը

Աֆղանստանի կառավարության և Թալիբանի պատվիրակները շարունակում են բանակցություններ սկսելու պայմանները կարգավորող աշխատանքները: ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպվող բանակցությունների նպատակը իշխանությունը կիսելու միջոցով երկրում խաղաղություն հաստատելն է: Սակայն այս ընթացքում ևս բախումներն Աֆղանստանի կառավարական և Թալիբանի ուժերի միջև շարունակվում են, որոնց ընթացքում գրանցվում են ծանր կորուստներ:

Ապստամբ ուժերը մերժում են հրադադար սկսելու կոչերը, քանի դեռ չեն սկսվել լայն քաղաքական գործարքի շուրջ Քաթարում անցկացվելիք բանակցությունները:

Թալիբանը պնդում է, որ բանակցությունների սեղանին պիտի դրվի Աֆղանստանը կառավարելու համար «իսլամական համակարգ» հաստատելու հարցը: Արմատական այս խմբավորումը հավատացած է, որ այստեղ խաղաղություն կհաստատվի միայն իսլամական կառավարման դեպքում ու այս դեպքում երկրում կդրվի բոլոր խնդիրների վերջը, կվերանան կոռուպցիան և քրեական մյուս հանցագործությունները:

Թալիբանն Աֆղանստանի ներկա կառավարման համակարգը համարում է անօրինական և «Ամերիկայի կողմից երկիրն օկուպացնելու արդյունք»:

Աֆղանստանի կառավարությունը պաշտպանում է քաղաքական ներկա համակարգը ու ցույց չի տալիս նման հարցում Թալիբանի հետ համաձայնության գալու նշաններ:

Աֆղանստանի կառավարության և Թալիբանի միջև բանակցություններ սկսելու գործընթացը նախաձեռնվել էր ԱՄՆ-ի կողմից, որը Թալիբանի հետ փետրվար ամսին կնքեց երկրից ամերիկյան 8600 թվակազմով բոլոր ուժերը մինչև 2021 թվականի մայիս ամիսը դուրս բերելու և Ամերիկան այս պատերազմից հանելու մասին գործարք:

Նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտարարեց, որ Թալիբանը «կարծր ու խելացի» առաջնորդներ ունի ու ավելացրեց, որ Թալիբանի ու իր վարչակազմի միջև առկա առաջադրանքները կատարվում են: Նրա խոսքերով, ամերիկյան ուժերի թվակազմը եկող մի քանի շաբաթների ընթացքում կիջնի մինչև չորս հազարի: