«Մոցարտը քաղաքում». կոմպոզիտորի երաժշտության ներքո Երևանի բակերից մեկում կցուցադրվեն նկարիչ Արթուր Հովհաննիսյանի գործերը

Լուրեր

26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
Բոլորը

«Մոցարտը քաղաքում». այս խորագրով միջոցառման շրջանակում կմիավորվեն մեծանուն կոմպոզիտորի երաժշտարվեստն ու հայ ժամանակակից նկարիչ Արթուր Հովհաննիսյանի Forms And Reflections շարքի ուրբանիստական աշխատանքները: Համերգ-ցուցահանդեսը, որին մասնակցելու են Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները` ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ջութակահար Արամ Ասատրյանը, ալտահար Մերի Դոլմազյանն ու թավջութակահար Վահե Դանիելյանը,
կանցկացվի սեպտեմբերի 23-ին «Լոֆթ»-ի բակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանն ասաց, որ վաղուց էին մտադիր համագործակցել Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Համավարակի տարածման պայմաններում նվագախումբը չի կարող համերգներով հանդես գալ մեծ տարածքներում, և ես առաջարկեցի մեր բակում հյուրընկալել նվագախմբի երաժիշտներին, իսկ ինչո՞ւ «Մոցարտը քաղաքում», քանի որ Արթուր Հովհաննիսյանի բոլոր աշխատանքներն ուրբանիստական ոճով են: Դրանցում պատկերված է Երևանի տրանսպորտը՝ ավտոբուսները, տաքսիները և այլն»,-պատմեց Միրզոյանն ու հավելեց, որ կտավները հետաքրքիր լուսավորության ներքո ներկայացվելու են բարձրահարկ շենքերի պատերին:

Անդրադառնալով Մոցարտին`նա ընդգծեց, որ ավստրիացի կոմպոզիտորը ժամանակակից կյանքում ունի իր ուրույն տեղը, և այս բացօթյա միջոցառմամբ իրենք կոտրում են այն կարծրատիպը, թե դասական երաժշտությունը պետք է ունկնդրել ակադեմիական օջախներում՝ համերգասրահներում, թանգարաններում և այլն: «Ուզում ենք ասել, որ այդ հրաշալի երաժշտությունը կարելի է վայելել բացօթյա հարթակում: Այդպես այն կարող է հետաքրքրել նաև այն մարդկանց, որոնք երբևէ չեն եղել համերգասրահում ու չեն ունկնդրել Մոցարտի ստեղծագործությունները: Ի վերջո` բակը յուրաքանչյուր մարդու համար շատ հարազատ տարածք է, քանի որ բակից հետո տունն է: Այս համերգով և ցուցահանդեսով Մոցարտին մոտեցնում ենք մարդուն, չէ՞ որ նա գալիս է բակ»,-շեշտեց «Լոֆթ»-ի ստեղծագործական ղեկավարը:

Երեկոյին կհնչեն Մոցարտի Կվարտետ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար (դո մաժոր K285b), Կվարտետ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար (ռե մաժոր K285) և Կվարտետ ֆլեյտայի, ջութակի, ալտի և թավջութակի համար (լյա մաժոր) ստեղծագործությունները:
Միրզոյանը վստահեցրեց, որ հակավարակային անվտանգության և սոցիալական ապահով հեռավորությունը չխախտելու բոլոր կանոնները պահպանվելու են։